ԵՐԵՔ ԹՈՒՐՔ ԸՆԿԵՐՆԵՐ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՐԳԵԼՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Արխիվ 12-16ԵՐԵՔ ԹՈՒՐՔ ԸՆԿԵՐՆԵՐ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՐԳԵԼՈՒ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Այս օրերին Հայաստան են ժամանակում աշխարհի տարբեր ծայրերից հայեր, եւ ոչ միայն: Բացի պաշտոնական հրավերից, հազարավոր հայեր, որոնք ստիպված են եղել ապրել հայրենիքից հեռու, այսօր գտնվում են Հայաստանում, Երեւանում, իսկ ավելի կոնկրետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Տողերիս հեղինակն իր աշխատանքը կատարելու ընթացքում նկատեց, որ երեք տղամարդ Երեւանյան փողոցներից մեկում խոսում են թուրքերեն լեզվով: Հետաքրքրությունից եւ ինչու չէ լրագրողական հետաքննություն կատարելու նկատառումներով մոտեցանք այդ երիտասարդներին, որոնք ինչպես եւ պարզվեց, ժամանել էին Թուրքիայից: Երեք ընկերներ Ստամբուլից եկել էին ցեղասանության զոհերի հիշատակը հարգելու: Զրույցի ընթացքում անկեղծանալով նրանք ասացին, որ իրենց երկրում կան թուրքեր, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը. <Մենք եկել են Թբիլիսի` ինքնաթիռով, որտեղից էլ մեքենայով հասել ենք Հայաստան>,- նշեցին մեր զրուցակիցները: Պարզեցինք, որ նրանք անհատներ են, զբաղվում են բիզնեսով, թեեւ նրանց շրջապատում կան մարդիկ, ովքեր կապ ունեն <Հրանտ Դինք> հիմնադրամի հետ:
Թե արդյոք մտավախություն չունեն, որ այս քայլի համար իրենց Թուրքիայում կհետապնդեն, կհալածեն, երեքն էլ միանշանակ պատասխանեցին, որ ոչ մի հալածանքի էլ չեն արժանանա եւ որ այդ առումով Թուքրիայում որոշակի փոփոխություններ կան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
