ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ, ''1915 ԹՎԱԿԱՆԻ ԴԵՊՔԵՐԸ ՑՆՑԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԸ''
Արխիվ 12-16ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ, ''1915 ԹՎԱԿԱՆԻ ԴԵՊՔԵՐԸ
ՑՆՑԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԸ''
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքում ելույթ ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդգծեց, որ իրենք միշտ ասել են՝ զանգվածային անկարգություններին արդարացում չկա: «Ավելի քան 1,5 մլն խաղաղ բնակիչներ զոհվեցին, մյուսները աքսորվեցին, ենթարկվեցին զանգվածային խոշտանգումների: 1915թ. դեպքերը ցնցեցին ողջ աշխարհը: Հենց ռուսական դիվանագիտությունն է հասել տեղի ունեցած դեպքերի միջազգային դատապարտմանը: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է նույնը: Մենք միշտ ասել ենք, որ զանգվածային սպանություններին չկա և չի կարող արդարացում լինել», – նշեց նա:
Վլադիմիր Պուտինը նաեւ ընդգծեց, որ այժմ մի քանի տարածաշրջաններում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, հակառուսականությունը: «Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի անցյալի դեպքերը չկրկնվեն: Ցավոք, հիմա շատ տարածաշրջաններում գլուխ են բարձրացնում նեոֆաշիզմը, հակառուսականությունը: Պետք է հարց տալ, թե ինչու է դա տեղի ունենում և որն է պատճառը: Պետք է մտածել հետևանքների մասին, հիշելով ոզղբերգությունները` պետք է առաջ քայլենք, հավատանք գործընկերությանը, բարությանը: Միայն այդպես կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել, մենք ձեզ հետ ենք, ընկերնե´ր», – եզրափակեց գերտերության նախագահը:
