ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴ. «ՀՈՒՍԱՄ` ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅ- ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ»
Արխիվ 12-16ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴ. «ՀՈՒՍԱՄ` ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
ԿԲԱՑՎԻ ՀԱՅ- ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ»
Այսօր Ծիծեռնակաբերդում ելույթով հանդես եկան Սերբիայի նախագահ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սերբիայի նախագահն իր ելույթում հիշեցրեց, որ սերբերը եւս ենթարկվել են կոտորածների ու ջարդերի: «Եկեք մարդ լինեք»,- հիշեցրեց հանգուցյալ սերբ պատրիարքի խոսքերը Սերբիայի նախագահը:
Նրա խոսքով` եթե մոռացության մատնենք տեղի ունեցածը, չենք հարգի զոհերի հիշատակը: Ժխտումը կամ նենգափոխումը բացասաբար է ազդում իրազեկման մակարդակի վրա, «Չգալու տարբերակ չկար»,- ասաց պրն Նիկոլիչը:
Սերբիայի նախագահը, սակայն, այդպես էլ չօգտագործեց ցեղասպանություն բառը, քանի որ Սերբիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ասաց, որ Ֆրանսիան դատապարտում է բոլոր ցեղասպանությունները: «Բոլոր փորքամասնությունները վտանգված են մարդկության դեմ գործած հանցագործությունների պատճառով: Մենք պետք է պաշտպանենք բոլոր ժողովրդավարական պետություններին»,- ասաց պրն Օլանդը:
Ֆրանսիայի նախագահը նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում կբացվի հայ-թուրքական սահմանը:
Ֆրանսուա Օլանդը նաեւ հիշեց սպանված մտավորական Հրանտ Դինքին: Խաղաղություն բոլորին: Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է:
