ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ ՇՈԿ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Արխիվ 12-16ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ ՇՈԿ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Այս օրերին Հայաստանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները թուրքական մամուլը առանց արձագանք չի թողնում, իսկ երեկ Գերմանիանյի նախագահի կողմից 1915-ը որպես ցեղասպանություն որակելը նրանց համար հերթական խոշոր հարվածներից է եղել:
Թուրքական Analizmerkezi կայքը Գերմանիայի նախագահի ելույթն ու նրա կողմից ցեղասպանություն եզրույթը կիրառելը համարել է «կեղտոտ խոսքեր»։
Turkttime-ն իր հրապարակումը վերնագրել է. «Գերմանիան էլ ցեղասպանություն ասաց»։
Թուրքական Demokrathaber-ը, անդրադառնալով Գերմանիայի նախագահի հայտարարությանը, գրել է. «Աշխարհը ցեղասպանություն է ասում»։
Gelecek կայքը հիշյալ լուրը վերնագրել է. «Եվ եղավ.... Գերմանիան էլ ցեղասպանություն ասաց»։
Zaman պարբերականն էլ գրել է. «Պուտինն էլ, Գաուկն էլ ցեղասպանություն են ասում»։
Իշխանամետ Sabah պարբերականն էլ իր լուրը վերնագրել է. «Նրանք էլ ցեղասպանություն ասողների հերթի մեջ մտան»։
Թուրքական Sonhaberizle կայքն էլ Գերմանիայի նախագահի ելույթն անվանել է շոկային հայտարարություն։
