ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ. «ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»
Արխիվ 12-16ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ.
«ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»
Այսօր Ծիծեռնակաբերդում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ելույթով հանդես եկավ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Նա իր ելույթում հայտարարեց, որ թե Հայաստանը, թե Կիպրոսն անպատժելիության զոհեր են: Մեր երկու ժողովուրդների պատմությունը փոխշաղկապված է: Կիլիկիայի հայ ջարդերից հետո հայ փախստականները ապաստան գտան Կիպրոսում եւ դարձան Կիպրոսի հասարակության ակտիվ անդամներ: Կիպրոսի նախագահը ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վճռական դիրքորոշումը հարեւան երկրի`Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: «Հայ ժողովուրդն իր ուժով եւ իր արյունով դիմագրավեց ու կենդանի մնաց: Հիշում ենք եւ պահանջում»,- եզրափակեց Նիկոս Անաստասիադիսը:
