ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրանք ծաղկեպսակ դրեցին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Նախագահի շքախմբին ուղեկցում են նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն ու կառավարության անդամներ։
Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը կանգնած են հուշահամալիրի մոտ: Նրանց հերթով մոտենում են Հայաստանում հավատամագրված դիվանագետներ օտարերկրյա պաշտոնյաներ, սեղմում ՀՀ նախագահի ձեռքը եւ իրենց հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դպրոցականի ուղեկցությամբ օտարերկրյա պաշտոնյաները մոտենում են պատվո պահակ կանգնած զինվորներին եւ իրենց ձեռքի դեղին կակաչն ավելացնում ծաղկեպսակի վրա:
