ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԿՈՉԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արխիվ 12-16ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԿՈՉԸ ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելիորեն կոչով է դիմել Հայոց ցեղասպանության 100- ամյակի կապակցությամբ: «Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հայերի ցեղասպանության նման նոր արարք այլևս բացառվի»,- նշել է Պուտինը:
Հայտարարության մեջ մասնավորապես նաև նշվում է. «100 տարի անց մենք մեր գլուխներն ենք խոնարհում այս ողբերգության զոհերի հիշատակի համար, որը մեր երկրում միշտ ընկալվել է որպես սեփական ողբերգություն: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել է օբյեկտիվ և հետևողական: Ազգային հողի վրա մասսայական ոճրագործությունը արդարություն չունի: Հայերի նոր սերունդը և տարածաշրջանի մյուս ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության մեջ, առանց նոր ողբերգությունների, որը կրոնական և ազգային անհանդուրժողականության հետևանք է: Ցանկանում եմ եղբայրական Հայաստանին և բոլոր հայերին, ովքեր ապրում են Ռուսաստանում, խաղաղություն և բարգավաճում, իսկ մահացածներին՝ հավերժ հիշատակ»:
