Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Գալուստ Սահակյանը հանդիպումներ է ունեցել գլոբալ ֆորումի շրջանակում

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյանը հանդիպումներ է ունեցել գլոբալ ֆորումի շրջանակում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 23-ին, շարունակելով մասնակցությունը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին, ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չիլիի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ տիկին Դենիսե Պասկալ Ալենդեի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներին Չիլիի խորհրդարանի պատվիրակության մասնակցության համար: Հյուրերի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կարեւորել է գլոբալ ֆորումի անցկացումը: Նա մասնավորապես նշել է, որ ֆորումին մասնակցող պատվիրակությունները եւս մեկ անգամ աշխարհին ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի ժխտողականությունը դատապարտված է անհաջողության: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է այն միտքը, որ ցեղասպանությունների եւ այլ ոճրագործությունների կանխարգելման հիմնական միջոցը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Նա նշել է նաեւ, որ այս օրերին Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունն առավել ճանաչելի դարձան աշխարհին. դրա վառ վկայությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային արձագանքներն են:

Գալուստ Սահակյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ Հայաստանի պայքարն այնքան է շարունակվելու, որքան անհրաժեշտ կլինի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար:

Չիլիի խորհրդարանի փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, կարեւորել է Չիլիի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան եւ մասնակցությունը ոգեկոչման արարողություններին: Փոխնախագահի խոսքով՝ Չիլիի բնակչությունը գիտակցում է, որ աշխարհում ցեղասպանություններ չպետք է լինեն:

Նա նշել է, որ Հայաստանում իրականացվող այս միջոցառումները չափազանց կարեւոր են աշխարհի համար. Հայաստանը բարձրաձայնում է, որ այլեւս չի կարելի ժխտելով ապրել: Չիլիի խորհրդարանի փոխնախագահը հանդիպման ընթացքում խոսել է նաեւ երկկողմ հարաբերությունների մասին եւ նշել, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը պետք է առավել ակտիվացնել:

Դենիսե Ալենդեն կարեւորել է խորհրդարանականների համագործակցությունը, որի արդյունքում աշխարհում կտիրի խաղաղություն, եւ 100 տարի առաջ կատարված հանցագործությունները չեն կրկնվի:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության պատվիրակությանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ