ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂ. «ԹՈՒՐՔԻԱ ԳՆԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՄՈԹԻ ՊԱՏԻ ՎՐԱ ԱՐՁԱՆԱԳՐԵ
Արխիվ 12-16ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂ. «ԹՈՒՐՔԻԱ ԳՆԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՄՈԹԻ ՊԱՏԻ ՎՐԱ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ»
Ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ Հարութ Սասունյանից «Իրավունքը» պարզեց`Հայաստանը ապրիլի 24-ից հետո Հայոց ցեղասպանության խնդրում ի՞նչ քայլեր է իրականացնելու: «Մենք երկար տարիներ վատնել ենք Հայոց ցեղասպանության համար ճանաչում պահանջելով»,- ասաց ամերիկահայ գրողը:
Ըստ նրա` պետք չէր սպասել ապրիլի 25-ին, որպեսզի այդ օրվանից սկսած պայքարենք մեր իրավունքների վերականգման համար միջազգային դատարանում: «Դա պետք է արվեր 30-40 տարի առաջ, մենք շատ ենք ուշացել: Միակ արդյունավետ աշխատանքը սա է»,- կարծում է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած երկրների ցանկին, ըստ Հարութ Սասունյանի, այդ երկրների նախագահների անունները պետք է արձանագրել ամոթի պատի վրա:
«էդ մարդկանց պետք է համարենք մեր ժողովրդի թշնամիները, որոնք զոհի կողքին կանգնելու փոխարեն ցեղասպան թուրքի կողքին են կանգնում»,-ասաց պրն Սասունյանը
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
