Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Այսօրվա թուրք ժողովրդի համար հեշտ չէ դա ճանաչել. ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (տեսանյութ)

Արխիվ 12-16

Այսօրվա թուրք ժողովրդի համար հեշտ չէ դա ճանաչել. ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (տեսանյութ)

Այս օրերին Հայաստան են եկել նաեւ թուրք լրագրողներ` լուսաբանելու Հայոց ցեղասպանության 100-րդ

տարելիցի միջոցառումները: Մեր զրուցակից Ջեյդան սյունակագիր է: Նրա խոսքով` սա իր երրորդ այցն է Հայաստան, որն իրականացրել է Հրանտ Դինքի հիմնադրամի միջոցով:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է նրա դիրքորոշումը կապված 1915 թվականի իրադարձությունների հետ, նա ասաց. «Ես փորձում եմ հասկանալ մարդկանց զգացմունքները: Դա մի կողմից քաղաքական թեմա է, բայց միեւյնույն ժամանակ հումանիտար: Իմ նպատակը մարդկանց հասկանալն է ապագայի համար”:

Հարցին ` կարող են արդյոք երկու ազգերի ժողովրդները շփվել, առանց Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ընդունելու, նա ասաց. « Ես հույս ունեմ, որ այո: Այսօրվա թուրք ժողովրդի համար հեշտ չէ դա ճանաչել: Իհարկե, Թուրքիայում կան մարդիկ , ովքեր փորձում են դա անել: Դա կառավարությունների եւ քաղաքականության հարց է: Բոլորի համար էլ հեշտ չէ: Որպես քաղաքացիական հասարակության մաս, մենք կաշխատենք լավագույնս լավ հարաբերություններ ստեղծել երկու ազգերի միջեւ»:

Զարուհի Բաբուխանյան

{youtube}dSFMsoiTfrA{/youtube}

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ