ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ»
Արխիվ 12-16ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ»
Թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զարաքոլուից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում Թուրքիայի նախագահ Էրդողանի` Հռոմի պապի վրա մատ թափ տալու պահվածքին: «Ամոթալի է»,- ասաց մտավորականը:
Ինչ վերաբերում է Հռոմի պապի մատուցած պատարագին Հայոց ցեղասպանության համար, ապա այդ հայտարարությանը Ռագըպ Զարաքոլուն վաղուց էր սպասում, քանի որ նրա գործունեությանը: Հռոմի պապը հավատարիմ մնաց իր խոստմանը, ի տարբերություն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Թուրք ակտիվիստից նաեւ հետաքրքրվեցինք, եթե Թուրքիայի նախագահի մեկ այլ հայտարարությունը, թե ինչ էլ անեն եվրոպացիները, իրենց մի ականջից մտնելու է, մյուսից դուրս գալու, արդյոք նման քաղաքականություն որդեգրած Անկարան երբեւէ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Իրականում կարեւոր է ոչ թե ցեղասպանությունը ճանաչել, այլ գործողություններ անել: Ես սպասում եմ հենց այդ գործողություններին, բայց նաեւ սպասում եմ ներողությունը»,- պատասխանեց պրն Զարաքոլուն:
Ըստ մարդու իրավունքների պաշտպանի` Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը միայն միջազգային ճնշումներից հետո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
