Ռուսաստանի գլխավոր թշնամին Իսլամական պետությունն է. Սերգեյ Լավրով
Արխիվ 12-16Ռուսաստանի գլխավոր թշնամին Իսլամական պետությունն է. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Իսլամական պետությունը անվանել է Ռուսաստանի գլխավոր թշնամի, իսկ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը ՝միակ սպառնալիք:Հաղորդում է «BBC» գործակալությունը:
Ռուսական երեք ռադիոկայաններին տված հարցազրույցում, նա կողմ է հայտնել Ուկրաինայի միասնականության պահպանմանը, որի պետականությունը, նրա կարծիքով, մնում է փխրուն: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ իրատեսական չէ, եւ պետք չէ, իսկ C -300 մատակարարումը Իրան՝ կկանգնեցնի նրանց, ովքեր ռազմական հարված են ծրագրել նրա դեմ:Ըստ Լավրովի, ՌԴ մեծ հույսեր էր կապում Օբամայի հետ, սակայն, պատրաստ է աշխատել Հիլարի Քլինթոնի հետ, եթե նա դառնա Միացյալ Նահանգների նախագահ:
