ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՐԲԱԳՐՈ՞ՒՄ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՆՑՅԱԼԸ
Արխիվ 12-16ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՐԲԱԳՐՈ՞ՒՄ Է
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՆՑՅԱԼԸ
Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչ Ալբերտ Վայլերն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում հայտարարեց, որ 1,5 միլիոն հայերի, կոտորածը ցեղասպանություն էր, եւ ոչ ոք չի մոռանա այս ոճրագործությունը:
Բունդեսթագի անդամի ներկայացուցիչը զուհագեռներ անցկացրեց Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ`ասելով, որ Գերմանիան ուժ գտավ իր մեջ վերաիմաստավորելու իր անցյալը եւ դրան քննադատաբար նայելու (նկատի ունի հրեաների ցեղասպանությունը ֆաշիստական Գերմանիայի կողմից-խմբ.):
Ալբերտ Վայլերը կոչ արեց քաջալերել թուրք այն մտավորականներին, որոնք խոսում են Հայոց ցեղասպանության մասին: Բունթեսթագի ներկայացուցիչը, սակայն, այդպես էլ չխոսեց Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի մեղավորության մասին: Դրա փոխարեն պրն Վայլերը կոչ արեց հայերին բաց լինել հաշտության ու ներման համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
