⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ

 

 

Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին հայտարարության ընդունումից հետո, որտեղ ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը,
Ավստրիայում Թուրքիայի դեսպան  Հասան Գեգյուշը կանչվել է Անկարա։ Այս մասին հայտնում է MK.ru-ն` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին: «Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը Թուրքիայում վրդովմունք է առաջացրել, քանի որ այն դեմ է գնում պատմական փաստերին և առանց հիմքերի թուրք ազգին մեղադրում հանցագործության մեջ: Սրա հետ կապված` որոշում է կայացվել հետ կանչել  դեսպանին` քննարկումների համար», -ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում:



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ