«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՄՏԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԱՍԱԳՐՔԵՐ» ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Արխիվ 12-16«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՄՏԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԱՍԱԳՐՔԵՐ» ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Երեւանում շարունակվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Ելույթ ունեցավ նաև Չեխիայի խորհրդարանի փոխնախագահ Զդենեք Շկրոմախը: Նա հայտարարեց, որ Չեխիան հայ ժողովրդի կողքին է: «Շատ հինավուրց ազգ է հայ ժողովուրդը, ով այս տարածքում ապրում է երկուսուկես հազարամյակ»,- ասաց Չեխիայի խորհրդարանի փոխնախագահը:
Ըստ չեխ պաշտոնյայի` Հայոց ցեղասպանությունը հիշելն այսօր շատ կարևոր նշանակություն ունի աշխարհում: «Մենք պատմությունից պետք է դաս քաղենք, որպեսզի այն չկրկնվի: Չեխիայի հանրապետությունը հարգանքի տուրք է մատուցում այդ իրադարձություններին»,- ասաց Զդենեք Շկրոմախը:
Արգենտինայի սենատի փոխնախագահ Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն եւս իր խոսքում կարեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապատումը:
Տիկին Ալոնսոն նախ տեղեկացրեց, որ Արգենտինայի սենատը միաձայն դատապարտում է հայոց եղեռնի իրականացումը: «1915 թ-ին անարդար մի գործողություն է տեղի ունեցել: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում»,- ասաց Արգենտինայի ներկայացուցիչը:
Սենատի փոխնախագահի խոսքով Արգենտինան համագործակցում է հայ պատգամավորների հետ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարաբերությունները զարգացնելու համար: «Ասեմ նաեւ, որ Հայոց ցեղասպանության թեման մտել է արգենտինական դասագրքեր»,- եզրափակեց Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
