Թուրքիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել Գալիպոլիի արարողությունները. «Թուդեյս Զաման» պարբե
Արխիվ 12-16Թուրքիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել
Գալիպոլիի արարողությունները. «Թուդեյս Զաման»
պարբերական
Թուրքական «Թուդեյս Զաման» պարբերականը տեղեկություն է տարածել, որ Թուրքիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման արարողությունները, պատճառաբանելով, որ միջոցառմանը մասնակցելու հրավերը շատ պետությունների ղեկավարներ մերժել են, իսկ այն երկրները որոնք համաձայնել են մասնակցել ներկայացված են չլինելու երկրի առաջին դեմքերի, կամ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Լուրի իսկությունը ճշտելու համար «Իրավունքը» զրուցեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ: Նա հայտնեց, որ նման տեղեկության չի տիրապետում:
Հիշեցնենք, որ «Թուդեյս Զաման» թուրքական պարբերականը նման տեղեկություն էր տարածել նաև չորս ամիս առաջ, որը սակայն, որևէ աղերս չուներ իրականության հետ: Այնուամենայնիվ, ինչպես ժողովուրդն է ասում ապրիլի 24-ին հաշված ժամեր են մնացել և ընդամենը մեկ օրից պարզ կդառնա այն երկրների ցանկը, որոնք «բաց» ճակատով իրենց պարտքը համարեցին հերթական անգամ ջուր լցնել թուքական ջրաղացին:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
