Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԻՆ ՀՈՒԶԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ

Արխիվ 12-16

ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԻՆ ՀՈՒԶԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ


Անցյալ տարի լույս տեսավ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ-երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻՆ նվիրված` ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «Խոսուն լռություն» գիրք: Օրերս գիրքը հասանելի դարձավ նաեւ իսպանահայ ընթերցողին` Իսպանիայի Վալենսիա քաղաքի Միսլատա համայնքում, «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ` տեղի հայկական դպրոցում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խոսուն լռություն» գրքի շնորհանդեսը: Բացի գրքի շնորհանդեսից տեղի է ունեցել նաեւ ռեժիսոր Իրինա Օհանյանի «Մահից առաջ եւ հետո» ֆիլմի ցուցադրությունը եւ Պետական Կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը հայի ոգին արթնացնող պոեզիայով ելույթը: Երեկոն վարել է «Արարատ» հայկական միության նախագահ, գրող, բանասեր, պատմաբան Արարատ Ղուկասյանը:

«Իրավունքին» այդ մասին տեղեկացրեց Վարդուհի Գասպարյանն ու հավելեց. «Հանդիպումն անմիջական զրույց էր 70-ից ավել հայ հանդիսատեսի հետ: Հյուրերի շարքերում կային նաեւ իսպանացիներ: Մեզ համար ամենաանսպասելին այն չէր, որ գիրքն իր ընթերցողին գտավ նաեւ Եվրոպայի սահմաններում, այլ այն, երբ հուզված արցունքաշատ աչքերով հանդիսատեսը մոտենում էր ու իր շնորհակալությունը հայտնում ե՛ւ գրքի, եւ ֆիլմի, ե՛ւ Մարատի պոեզիայի համար: Ավելին` միջոցառումից հետո, դեռ 3 օր մենք Վալենսիայում էինք, շարունակ կարդում էին ու խոսում գրքի մասին եւ արդեն լսում Դավիթի երգերը, իսկ Մարատին էլ` փնտրում հայկական ֆիլմերում»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ