ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԻ ՄԵԿՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱ
Արխիվ 12-16ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԻ ՄԵԿՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱ
Այսօր «Իրավունքը» Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի` Հայաստանի բարեկամ համարվող Քերոլայն Քոքսից պարզեց` արդյոք Բրիտանիայի արքայազն Չարլզի մասնակցությունը Թուրքիայում ապրիլի 24-ին կայանալիք միջոցառմանը չի նշանակում անարգել Գալիպոլիի ճակատամարտում զոհված բրիտանացիների հիշատակը: Բարոնուհին չցանկացավ մեկնաբանել արքայազն Չարլիի քայլերը: Գալիպոլիի ճակատամարտը բարոնուհին համարում է որպես թուրք, ավստրալացի եւ բոլոր զոհերի հիշատակման օր:
Բարոնուհին, սակայն, ճիշտ չի համարում, որ Գալիպոլիի ճակատամարտի օրը նշվելու է ապրիլի 24-ին:
Մեր հաջորդ հարցին` ինչպես է կմեկնաբի Թուրքիայի հիստերիան Հայոց ցեղասպանության համար մատուցված Հռոմի պապի պատարագի ու Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի մասին, Ք. Քոքսի կարծիքով` Հռոմի պապի քայլը ճիշտ էր, իսկ Թուրքիայի արձագանքը` ագրեսիան, սխալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
