ԻՆՉՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՉԻ ԳԱԼՈՒ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՉԻ ԳԱԼՈՒ
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային հասարակական-քաղաքական համաժողովին այսօր մասնակցում էր նաեւ հույն լրագրող Մելախրինի Մարտիդուն, ով ներկայացնում էր հիսուն տարվա կեսնագրություն ունեցող «Խրոնոս» թերթը: 26 տարվա «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց տիկին Մարտիդուին Հայոց ցեղասպանության խնդրի մասին:

Հույն լրագրող Մելախրինի Մարտիդուն` Երեւանում:

- Տիկին Մարտիդու, Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց արդյոք հույն հասարակությանը իրազեկված է Հայոց ցեղասպանության մասին:
- Հունաստանը լավ գիտի, ինչ է նշանակում ցեղասպանություն, քանի որ Օսմանյան Թուրքիան ցեղասպանել է Պոնտոսի հույներին: Հունաստանը, լինելով ժողովրդավարական երկիր, չի կարող լուրջ չընդունել ցեղասպանությունը, քանի որ հույներն իրենց կաշվի վրա զգացել են այն:
- Ո՞վ է ներկայացնելու Հունաստանը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
- Ներկայացնելու է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպոլուն, պատգամավորներ Ջիորջոս Ամանատիդիսը, Աֆանասիոս Բուրասը: Ի սկզբանե Հայաստան պետք է գար Հունաստանի վարչապետը` Ալեքսիս Ցիպրասը, բայց քանի որ ԵՄ-ի հետ խնդիրներ ունի Հունաստանը, որոնք պետք է կարգավորվեն, այդ պատճառով նրան փոխարինում են այլ ներկայացուցիչներ Հունաստանից:
- Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Հունաստանում ապրիլի 24-ին:
- Ամեն տարի Հունաստանում հայկական համայնքներում բողոքի ակցիաներ, երթեր են կազմակերպում: Մենք ունենք հայկական մեծ համայնք, որը Հայոց ցեղասպանության խնդրում ներգրավվել է նաեւ հույներին: Շատ գրքեր են գրվել Հունաստանում Հայոց ցեղասպանության մասին:
- Թուրքիայի բարձրացրած հիստերիան Հռոմի պապի մատուցած պատարագի ու Եվրախորհրդարանի բանաձեւից հետո ինչպես ընդունվեց Հունաստանի կողմից:
- Իհարկե դրական չի ընդունվել: Պատմությունը մնում է պատմություն: Թուրքիան պիտի Գերմանիայի նման ընդունի իր սխալը, ներողություն խնդրի, որից հետո հույս կառաջանա, որ դուռ կբացվի: Թուրքերը զգում են իրենց սխալը, բայց չեն ցանկանում դա խոստովանել: Միշտ ուզում են ղեկավարել ամենուրեք:
Ի դեպ, հույն լրագրողի հետ զրուցել հաջողվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի հիմնադիրներից, հունական համայնքի ներկայացուցիչ Նատալիա Գեւորգյանի օգնությամբ, թարգմանելով մեր զրուցակցի խոսքերը, ում հայտնում ենք մեր շնորհակալությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/341649/
