Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Գալուստ Սահակյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի պատվիրակության հետ

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի պատվիրակության հետ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ապրիլի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Լիբանանի խորհրդարանի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում է նաեւ Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սերժ Թուրսարկիսյանը:

Գալուստ Սահակյանը, ող
ջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին Լիբանանի խորհրդարանի պատվիրակության մասնակցության համար: Կողմերը քննարկել են Ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանն ու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է, որ ցեղասպանությունների եւ մյուս ոճրագործությունների կանխարգելման հիմնական միջոցը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Նա նշել է նաեւ, որ այս օրերին Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունն ավելի ճանաչելի դարձան աշխարհի համար. դրա վառ վկայությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային արձագանքներն են:


Գալուստ Սահակյանը, խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժխտման մասին, նշել է, որ Հայաստանի պայքարն այնքան կտեւի, որքան անհրաժեշտ կլինի հատուցման հասնելու համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ