ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ծաղկաձորում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի թիմային առաջնությունը ¥ի դեպª Հայաստանը երկրորդ անգամ է իր հարկի տակ ընդունում Օլիմպիադայից հետո երկրորդ կարեւոր այս մրցաշարը¤: Սակայն Հայաստանի հավաքականը սեփական տանիքի ներքո անհաջող մեկնարկեց մրցաշարը:Առաջին տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանու մրցակիցը Իսրայելի թիմն էր, որն ի դեպ փոխարինել է մրցման մասնակցությունից հրաժարված ադրբեջանցիներին: Հայ գրոսմայստերներն այս հանդիպումը տանուլ տվեցին 1«5:2«5 հաշվով: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով արագ ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով խաղաղությամբ բաժանվեց Էմիլ Սուտովսկիի հետ, Սերգեյ Մովսեսյանըª Իլյա Սմիրինի, իսկ Վլադիմիր Հակոբյանը մոտ 5«5 ժամ տեւած պարտիայում սպիտակներով 47-րդ քայլում պարտվեց Մաքսիմ Ռոդշտեյնին:
Իսկ ահա երկրորդ տուրը բարեհաջող, բայց նաեւª դրամատիկ ստացվեց Հայաստանի հավաքականի համար. 2,5-1,5 հաշվով առավելության հասավ ուկրաինացիների նկատմամբ եւ վաստակեց թիմային առաջին 2 միավորը: Այս մրցավեճում կարեւոր դեր ունեցավ Լեւոն Արոնյանի հաղթական միավորը Ռուսլան Պոնոմարյովի հետ պարտիայում:
Այս սկզբնական տուրերից հետո դեռ վաղ է խոսել արդյունքներից, ուստիեւ տեղափոխվենք Չինաստանի Չենդու քաղաք, որտեղ այս օրերին ընթանում է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը նույնպես անհաջող մեկնարկ ունեցավ. առաջին տուրում` 1:3 հաշվով պարտվելով տանտերերին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մարիա Կուրսովան ու Լիլիթ Գալոյանը պարտվեցին: Երկրորդ տուրում, սակայն, տղամարդկանց հավաքականի հաջողությունը չկրկնվեց. մեր կանանց հավաքականը միայն ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ընտրանու հետ: Այստեղ էլ Հայաստանի թիմի առաջին համար Էլինա Դանիելյանի պարտիան վճռական դարձավ. սեւերով 59-րդ քայլում Դանիելյանը հաղթեց Վալենտինա Գունինայինª հավասարեցնելով հաշիվը: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով միավորը կիսեց Նատալյա Պոգոնինայի հետ, Լիլիթ Գալոյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդրա Գորյաչկինայի հետ, իսկ Մարիա Կուրսովային փոխարինած Սուսաննա Գաբոյանը սպիտակներով պարտվեց Օլգա Գիրիային:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
