ԷՐԴՈՂԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ(ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16
ԷՐԴՈՂԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ(ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մերկել կապուտ…
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ադրբեջանի առաջին տիկնոջ գրասենյակից հայտնում են, որ Լուկաշենկոն ցանկացել է մասնակցել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին, բայց Մեհրիբան Ալիեւան ասել է` միայն իմ դիակի վրայով:
% % %
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ,
ԱՄՆ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չտեսին մի սովորեցրու, տեսածին մի կտրիր…
% % %
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿՆՈՋ ԵՐԳԸ
(ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ` 2018Թ. ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԿՆՈՋ` ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նախագահացուի կին եմ ես,
Ամբողջ Հայաստանում ես մե խատ եմ…
ՊԱՐԱԴՈՔՍ
Ըստ ռազմական վերլուծաբանների` 1915թ. Ցեղասպանության զոհերը 2015 թվականին Գալիպոլիի ճակատամարտում հաղթեցին:
% % %
ՄԻ ԼՈՐԴ ԱՎԵԼ, ՄԻ ԼՈՐԴ ՊԱԿԱՍ` ՈՉԻՆՉ ՉԷՐ ՓՈԽԻ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ եթե անգամ Անգլիան մի լորդ էլ չուղարկի Հայաստան, մեր լորդերը մեզ հերիք են:
% % %
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՈՒՄ Է,
ԲԱՅՑ ՉԻ ՄԱՀԱՆՈՒՄ
(ՍԵՐԲԻԱՅԻ ՍԱՄԲՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻ
ՊԱՏՎԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԸ
ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայից հայտնում են, որ ադրբեջանցի մարզիկի համար սխալվելով` ճիշտ հիմն են դրել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
