Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՇՎԻՆ ԼՈՒԻ ԱՐՄՍԹՐՈՆԳԸ ԹՈՌ ՈՒՆԵՑԱՎ

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՇՎԻՆ ԼՈՒԻ ԱՐՄՍԹՐՈՆԳԸ ԹՈՌ ՈՒՆԵՑԱՎ


Այն, որ կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն օգտվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից, սեփական PR-ն ապահովել կամ շեղել, խեղաթյուրել իրականությունը, բոլորս էլ սպասում էինք ու պատրաստ էինք դիմակայել, բայց այս դեպքը վերջին օրերին առանձնահատուկ աչքի ընկավ: Օրերս Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ Լուի Արմսթրոնգի թոռը` Չարլի Արմսթրոնգը` ո՛չ ավել, ո՛չ պակաս անմոռուկը կրծքին խփած: Իհարկե, այստեղ կարելի էր հուզվել, շոյվել կամ գոնե շնորհակալ լինել, եթե չիմանայինք, որ Լուի Արմսթրոնգը ժառանգ չի ունեցել: Ավելին` դիմակազերծելով այս ինքնակոչին, որը «Յանս» ակումբում համերգ էր տալիս, ու մարդիկ, իրար հերթ չտալով, լուսանկարվում էին նրա հետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ պարզեց, որ հնարովի Չարլի Արմսթրոնգի իրական անուն-ազգանունն է Օտնեալլ Պրիս:

Այս ամենից հետո, Տ. Քոչարյանը ֆեսյբուքյան իր էջում հայտարարում է, որ այս հարցով պետք է իրավապահները զբաղվեն: Չի ուշանում նաեւ արձագանքը, ՀՀ ոստիկանության պետի խորհրդական ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ գրում է. «Դիմողը պետք է «Յանս» ակումբը լինի»: Այո, բայց արի ու տես, որ «Յանս» ակումբը լռում է, ու հարց է ծագում` այստեղ նա խաբող, թե խաբվող կողմն է: Իհարկե, բնական է` օր առաջ ակումբը կցանկանա, որ մոռանան այս թեման, հատկապես պատմական այս օրերի ընթացքում: Բայց հետաքրքիր է, չե՞ն պատրաստվում այդ համերգային երեկոյին ներկա հյուրերը, ովքեր, հավանաբար, կլորիկ գումար էին վճարել լեգենդի թոռանը տեսնելու համար` պահանջել իրական Լուի Արմսթրոնգի թոռանը, եթե, իհարկե, նա գոյություն ունի:
Ի դեպ, սեւամորթ թոռնիկը, ում պապը այդպես էլ չիմացանք, թե ով է, անգամ Ծիծեռնակաբերդում է եղել` հարգելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Սա հարգանք էր, թե սրբապղծություն, դա էլ թողնում ենք ձեր դատին:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ