Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"100 ՏԱՐԻՆ ՄԵՐ ԱԶԳԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՋՆՋԵՑ ԱՅԴ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ"

Արխիվ 12-16

"100 ՏԱՐԻՆ ՄԵՐ ԱԶԳԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՋՆՋԵՑ ԱՅԴ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ"

Երեկ Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ ներկայացում-համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ներկայացման գաղափարը եղել է թատրոնին կից դպրոց-ստուդիայի սաների եւ դասախոս` ռեժիսոր, հաղորդավար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՐՅԱՆԻ համատեղ մտահղացումը:
"Իրավունքի" հետ զրույցում Հ. Ազարյանը շեշտեց. "Ցանկացել են, որ միջոցառումը լինի ոչ թե մինորի մեջ, այլ  լինի ոգեկոչում, կյանքի շարունակության գաղափար: Այդ իսկ պատճառով ընտրվեցին ջերմ ու հուսադրող, ուժ տվող երգեր: Այդ ամենի հետ մեկտեղ, չէինք կարող չանդրադառնալ այս 100 տարիների ընթացքում մեր ժողովրդի ինքնափնտրումների, ինքնագնահատականի, աշխարհի եւ իր սեփական ուժի թուլության,  խեղճության եւ հզորության` Արցախի գաղափարին: Այդ թեմաները արտացոլվեցին մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանի "Աշնան արեւը" ստեղծագործությունից հատվածներ ասմունքելով, որտեղ Աղունի կերպարը երկրի, հողի ուժն է: Ով ուժ է տալիս, կռվում է ու պայքարում, եւ այդ շրջանում է, որ ձեւավորվեց այն հայը, որ 1988 թվականին դուրս եկավ հրապարակ ու 100 տարվա ընթացքում առաջին անգամ հետ բերեց մեր հայրենիքի մի փոքր հողակտորը` Արցախը, մեր հպարտությունը, որը մեզ ուժ է տալիս",- պատմեց Հ. Ազարյանն ու շարունակելով 100-րդ տարելիցի թեման` շեշտեց. "Այսինքն` փորձեցինք հիշել ու ոգեկոչել, ասել, որ մենք ապրում ենք, հիշում ենք ու պահանջելու ենք":
Միջոցառման ընթացքում հատկանշական էր, որ այդ ամենը երգերի տեսքով հնչում էր փոքրիկների բերանով. "Ամենամեծ ուրախությունն այն է, որ փոքրիկ երեխաները այս մեծ գաղափարի պահանջատերն են, որ 100 տարին մեր ազգի հիշողությունից չջնջեց այդ պահանջատիրությունը, դա գենետիկ հիշողություն է դարձել: Այս փոքրիկներն անպայման տեր կկանգնեն մեր փորձված հայրենքին եւ հիշատակը կհարգեն` ստիպելով Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը եւ ոչ միայն ընդունել, այլ իր պարտքը տալ ե՛ւ պատմությանը, ե՛ւ հայ ժողովրդին":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ