Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԾԻԾԱՂԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ ՆԱ, ՈՎ ԱՅՍ ԱՄԲՈՂՋ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԿՓՈՐՁԻ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼ"

Արխիվ 12-16

"ԾԻԾԱՂԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ ՆԱ, ՈՎ ԱՅՍ ԱՄԲՈՂՋ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԿՓՈՐՁԻ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼ"


Հայոց ցեղասպանության վերակառուցված թանգարան-ինստիտուտը` բոլորովին նոր ու բացառիկ ցուցադրությամբ, վերազինված նոր փաստերով ու տեխնիկական հնարավորություններով երեկ բացեց իր դռները: Սակայն, հայ հանրության համար թանգարանը հասանելի կլինի միայն ապրիլի 25-ից հետո, քանի որ, ինչպես շրջայցի ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ. "Թանգարանը չի կարող միանգամից ընդունել 400 հազար այցելուի: Իսկ ովքեր ցանկանում են, տարվա մեջ ցանկացած օր կարող են այցելել թանգարան":

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԸՆԴԱՐՁԱԿՎԵԼ Է 2.5 ԱՆԳԱՄ

2011 թվականից մեկնարկեցին Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության մշակման եւ դիզայներական նախագծի իրականացման աշխատանքները: Թանգարանի ցուցադրական տարածքը ընդարձակվել է երկուսուկես անգամ` կազմելով 2400 քառակուսի մետր. Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա: Դրանք երեք լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն, կազմվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական անձնակազմի մանրակրկիտ ու համալիր աշխատանքի շնորհիվ: Աշխատանքներին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձեւավորված թանգարանային փորձագիտական խումբը: Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը: Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաեւ մուլտիմեդիայի` պրոյեկտորների եւ հպումով աշխատող էկրանների տեսքով: Ներկայացված են նաեւ բնօրինակ եւ եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր եւ այլն:

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ԱՆՑՆՈՒՄ Է 90 ՀԱԶԱՐԸ

Հ. Դեմոյանը նաեւ տեղեկացրեց, որ շատ ծանր աշխատանք է, երբ թանգարանը ստեղծում է հավաքածու եւ միաժամանակ դա կիրառվում է սպասվելիք ցուցադրության մեջ. "Բայց կարող եմ ասել, որ բախտավոր ենք, քանի որ այն, ինչ ցանկացանք, կարողացանք ձեռք բերել` աջակցության կամ նվիրատվության միջոցով: Այսօր հավաքածուն անցնում է 90 հազարից, սա աշխարհում ամենամեծ հավաքածուն է` Հայոց ցեղասպանության թեմայով: Այն մեզ հնարավորություն տվեց պատրաստել մշտական ցուցադրություն: 100-րդ տարելիցի հետ կապված` աշխարհի արդեն 50 քաղաքներում ցուցադրություն ենք պատրաստել: Նոր եմ վերադարձել Մոսկվայից, որտեղ Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվեց բացառիկ նոր, ժամանակավոր ցուցադրություն` "Հայոց ցեղասպանությունը ռուսական հայացքով" խորագրով: Մեկ շաբաթ անց Փարիզի քաղաքապետարանում բացվելու է "Հայաստան 1915" ցուցադրությունը, Փարիզ քաղաքը հյուրընկալում է Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուն: Մեր հավաքածուի մի զգալի հատված Փարիզում է, Մոսկվայում եւ մի քանի այլ քաղաքներում 25-ից ավելի ժամանակավոր ցուցադրություններ կան: Այն հնարավորություն է տալիս մեր թանգարանին ցույց տալ իր կենդանությունը` ժամանակավոր ցուցադրությունների միջոցով":

"ԿՓՈՐՁԵՆ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵԼ
ԱՅԴ ՓՈՐՁԵՐԻՆ"

Ցուցադրությունը հիմնականում ուղղորդված էր օտար լսարանի համար, ինչը Հ. Դեմոյանը այսպես բացատրեց. "Ցանկացել ենք ավելի շատ հնարավորություն տալ օտար այցելուներին, որպեսզի առնչվեն թեմային, բացառիկ ու նորահայտ նյութերին եւ գրեթե տեղ չթողնել նրանց, ովքեր կարող են շրջել թանգարանով ու որեւէ կերպ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության ծրագրված եւ նպատակադրված բնույթը: Ծիծաղելի վիճակում կհայտնվի նա, ով այս ամբողջ իրեղեն ապացույցների, պատմությունների` տեքստային, տեսողական նյութի հետ ծանոթանալուց հետո փորձի կասկածի տակ դնել: Իհարկե, կփորձեն, բայց մենք կարող ենք ուշադրություն չդարձնել այդ փորձերին":

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ
ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎԵԼ Է 4.5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԴՐԱՄ


Թանգարանի նոր մասնաշենքի, վերանորոգման ու վերազինման համար ծախսվել է 4.5 մլն դոլարին համարժեք դրամ: Հ. Դեմոյանը շեշտեց, որ այդ ամենը ոչ թե պետբյուջեից է ծախսվել, այլ բարերարների եւ հովանավորների շնորհիվ: "Իմ կամային որոշմամբ` թանգարանի դիզայներական նախագիծը մշակելու ու ցուցադրությունը պատրաստելու պարագայում, որեւէ լրացուցիչ ֆինանսավորում չի եղել: Մենք չենք կարող մեր ժողովրդին պատուհասած ողբերգության վրա ստանալ խոշոր գումարներ, սա եղել է մեր բարոյական մոտեցումը եւ հարգանքի տուրքը զոհերի հիշատակին: Մենք աշխատել ենք մեր սովորական աշխատավարձով":

ՀԱՅ ԲԺՇԿԻ ՆԱՄԱԿՆ ԻՐ ՈՐԴՈՒՆ`
ԿԱԽԱՂԱՆԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ


Վերազինված թանգարանում կային այնքան հուզառատ նյութեր` նկարներ, տեսանյութեր ու մասունքներ, որ թանգարանի նոր մասնաշենք մուտք գործելուց առաջ տնօրենը զգուշացրեց. "Եթե կան մարդիկ ովքեր զգում են, որ չեն կարողանա դա դիտել, կարող են շրջանցել ներքեւի հարկը, քանի որ շատ հուզական է տացվել": Իսկ այնտեղ կային, օրինակ, հայ բժշկի նամակն իր զավակին, որը գրել էր կախաղանից մեկ օր առաջ...

ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՆԱՅՈՒՄ Է ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐԻ ՊԱՏԻՆ

Պատկերավոր էր նաեւ մտավորական զոհերի հավաքածուն, որից երեւում է, որ ոչ միայն տղամարդ, այլ կին մտավորականներ են եղել, որոնց երկրային կյանքը ավարտվել է 1915 թվականին: Իսկ այդ մտավորական զոհերը նայում են ոճրագործների` երիտթուրքերի պատին, որտեղ ներկայացված է Ցեղասպանության ոճրագործների երարխիան` սկսած որոշում կայացնողներից մինչեւ սովորական թուրքեր ու քրդեր:

ՈՐ ԹՈՒՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՐԵՍՎԻ ՍԵՓԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ


Հ. Դեմոյանը կարեւորեց մի քանի օրից արտասահմանյան լրագրողների շրջայցը թանգարան. "Թանգարանը իր գերհագեցած պատկերներով եւ տեքստային նյութով  ներկայանալու է ոչ թե որպես հայերի, հայ ժողովրդի հիշողությամբ պատմությունը ներկայացնող ցուցադրություն, այլ սա հավասարապես Թուրքիայի եւ թուրք ժողովրդի պատմությունն է: Ուստի, թանգարանը նաեւ հարթակ է, որ թուրք երիտասարդությունը գա, առերեսվի սեփական պատմության այն դրվագների հետ, որը մերժում, պարտակում կամ արգելում են այն իշխանությունները, որոնք մերժում են թուրք երիտասարդությանը շփվել հայերի հետ` համացանցի միջոցով":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Թանգարանային նոր ցուցադրական տարածքը, նախկին 3-ի փոխարեն, այժմ ունի 12 սրահ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ