ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԶՈՀԵՐԻ "ՀԵՏ ՇՓՎՈՂ ՄԱՐԴ Է ԵՂԵԼ"
Արխիվ 12-16ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԶՈՀԵՐԻ "ՀԵՏ ՇՓՎՈՂ ՄԱՐԴ Է ԵՂԵԼ"
Օրերս Գյումրիում մոր եւ աղջկա դաժան սպանության հետ կապված` դեռ առաջնային է մնում գումարի հափշտակության վարկածը: Համենայնդեպս, ըստ Քննչական կոմիտեի եւս. "Նախնական տվյալների համաձայն` առերեւույթ հանցագործություն կատարած անձը գույք հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Շահումյանների բնակարան եւ որպես զենք օգտագործվող առարկայի` կտրող-ծակող գործիքի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ հասցրել Ալվարդ Շահումյանի եւ նրա մոր մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ":
Այս ամենի մասին զրուցեցինք նաեւ ԱԺ գյումրեցի պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ սպանվածներին ճանաչել է, ավելին` նրանք նույն թաղից էին.-Ճիշտն ասած, սպանության վերաբերյալ նոր տեղեկություններ չունեմ: Բայց նրանց ճանաչում եմ. մայրն էլ, աղջիկն էլ բավականին զուսպ, խելոք մարդիկ էին: Ավելինª աղջիկն իմ հասակակիցն էր, միմյանց հետ որոշակի շփում եղել է: Նրանք մեր թաղից էին, իսկ ես իմ թաղեցիներին շատ լավ եմ ճանաչում:
Ուղղակի զարմանալի է, թե ինչ դրդապատճառներ կարող են լինել սպանության հետեւում: Մայրն էլ, աղջիկներն էլ հյուրասեր նորմալ անձինք են եղել, հարեւանների եւ թաղեցիների կողմից հարգված, չեմ կարծում, որ որեւէ թշնամություն ունենային որեւէ մեկի հետ. համենայնդեպսª ես դա բացառում եմ: Ըստ իսª ակնհայտ է մի բան. հավանաբար, այդ սարսափելի հանցագործությունը կատարող տվյալ ընտանիքին ճանաչող, հետները շփվող մարդ է եղել, ում առջեւ էլ դռները բացվել են:
- Ասում են, որ նրանք հայտնի են` որպես տոկոսով փող տվողներ: Քանի որ Ձեր թաղից էին, Դուք ե՞ւս կիսում եք տարածված տեղեկությունը:
- Ես այդ մասին տեղեկություն չունեմ: Հետո գիտեքª ինձ շատ վատ եմ զգում, երբ լրատվամիջոցները նման ողբերգությանը փորձում են ինչ-ինչ երանգներ տան: Ես նման ինֆորմացիա չունեմ, որ իրենք երբեւէ տոկոսով փող են տվել:
- Ապահովվա՞ծ ընտանիք էին:
- Դե, աշխատում էին, թոշակ էին ստանում: Այսինքնª ապահովված էին այնքանով, որ որեւէ մեկին այսօրվա դրությամբ պարտք չեն ունեցել, որեւէ գործարքների մեջ չեն եղել, իրենց համար սուսիկ-փուսիկ ապրում էին:
- Իսկ ի՞նչ վարկածներ են շրջանառվում Գյումրիում, եւ որի՞ն եք ավելի շատ հակված հավատալու Դուք:
- Ես շրջանառվող վարկածների հետ կապված որեւէ ինֆորմացիա չունեմ:
Իսկ ահա ԱԺ գյումրեցի մեկ այլ պատգամավորª ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց, որ չնայած չի ճանաչում սպանվածներին, բայց մտահոգված է նման դաժան սպանությամբ.
- Շատ եմ մտահոգված նման դաժան սպանության համար: Բայց, կարծում եմ, որ ուժային կառույցները ամեն բան կանեն` հանցագործությունը օր առաջ բացահայտելու ուղղությամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
