Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍԱՀՄԱՆԻՆ "ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ"

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԻՆ "ՓՈՐՁՈՒՄ ԵՆ
ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ"


Նախորդ գիշեր, ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: Ըստ Պաշտպանության բանակիª շուրջ քառորդ ժամ տեւած մարտերի արդյունքումª հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահար հրացանի 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ եւ քաշվել է ելման դիրքեր: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ դիվերսանտներից մեկը սպանվել է: Վերոնշյալի հետ կապված` ԼՂՀ նախագահ մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ մասնավորապես ասաց.
- Դիվերսիան կասեցվել է: Հակառակորդն ամեն բան անում է, որ ապրիլի 24-ին ընդառաջ, որքան հնարավոր է, խնդիրներ ստեղծի, իր լուման "ունենա", այսպես կոչված, ոգեկոչման գործընթացին: Եվ փաստորեն նման դիվերսիաները իրենց` մեկ դար առաջ կատարած ստոր քայլի` Ցեղասպանության շարունակությունն է: Փորձում են ամեն կերպ ապակայունացնել իրավիճակը, բայց ստանում եւ ստանալու են համարժեք պատասխան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ