ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻՑ ՏՈՒԺԱԾԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻՑ ՏՈՒԺԱԾԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Երկրորդ կարգի հաշմանդամ, երեք անչափահաս երեխաների մայր Արմինե Մկրտչյանը երեք տարի աշխատել է Հայէկոնոմբանկ ԲԲԸ Եղագնաձորի մասնաճյուղում, որպես դրամարկղի վարիչ:«Իրավունք»-ի թղթակցի հետ զրույցում նա տեղկացրեց, որ աշխատանքի ընթացքում երբևիցե կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել: Սակայն, իր համար անհայտ պատճառով, շատ անսպասելի, մեկ օրվա ընթացքում՝ 14.06.2013թ.-ին Հայէկոնոմբանկ ԲԲԸ տնօրինությունը նրա նկատմամբ միաժամանակ երեք կարգապահական տույժ է կիրառում՝ խիստ նկատողություն, որից հետո նույն օրը նրան ազատում աշխատանքից: Չնայած կարգապահական տույժերը և ազատման մասին հրամանագիրը թվագրված են եղել 2013թ. հունիսի 13-ով, սակայն այդ մասին Ա. Մկրտչյանն իմացել է հաջորդ օրը և անակնկալի եկել: Հայէկոնոմբանկի նախկին աշխատակիցն իր հանդեպ ընդունված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հրամաններն անվավեր ճանաչելու, իր նախկին աշխատանքում վերականգնվելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու ակնկալիքով դիմել է դատարան, սակայն առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել մերժել Ա.Մկրտչյանի դիմումը: Առաջին ատյանի վճիռը նա բողոքարկել է վերաքննիչ դատարանում, որը սակայն կրկին մերժվել է և առաջին ատյանի վճիռը մնացել է անփոփոխ, իսկ դատական համակարգի վերջին ատյանը՝ վճռաբեկ դատարանը 2014 թ.-ի մայիսի 14-ին որոշում է կայացրել ետ վերադարձնել նրա բողոքը: Ամիսներ անց, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի Եղեգանձոր կատարած այցի շրջանակներում Ա. Մկրտչյանը հանդիպել է նախարարին և ներկայացրել իր բողոքը, նախարարը խոստացել է վերանայել գործը, բայց …. Նախարարի հետ հանդիպման մանրամասները տեսանյութում:
ՄԱՍ 1
ՄԱՍ 2- Երկրորդ կարգի հաշմանդամ, երեք անչափահաս երեխաների մայր Ա.Մկրտչյանը արդարություն է հայցում արդարադատության նախարարից:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
