ՄՈՌԱՑԱ՞Վ, ՈՐ "ՌԵԺԻՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է"
Արխիվ 12-16ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է"
Ապրիլ ամսվա ընթացքում "հանցավոր ռեժիմի" մասին խոսակցություններ էին վարում միայն "Հիմնադիր խորհրդարանը", մեկ էլ Լյովիկ Զուրաբյանը: Դե, վերջինը միշտ արտաբերում էր "ռեժիմը խուճապի մեջ է" տուֆտաբանությունը, իսկ առաջինն էլ ուզում է "100-ամյակն առանց ռեժիմի":
Բայց Ստրասբուրգում Լ. Զուրաբյանը մոռացավ իր սիրելի դարձվածքը, ու այդ առնչությամբ, օրինակ, քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը գրում է. "Երեւի, նույնիսկ պետք է շնորհակալ էլ լինենք ՀԱԿ խմբակցության ղեկավարին, որ նա ԵԽԽՎ-ում չհայտարարեց, թե ռեժիմը խուճապի մեջ է, այլ բավարարվեց միայն ընտրակեղծիքների մասին հիշեցնելով: Սա, իհարկե, առաջընթաց է": Ավելին, Ստրասբուրգում գտնվող ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանի վկայությամբ` "Քիչ առաջ ԵԽԽՎ նիստին իմ գործընկեր Լեւոն Զուրաբյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Հայկական պատվիրակության անդամները ոտքի կանգնեցին, իսկ ԵԽԽՎ նախագահը առաջարկեց ընդունել Լեւոն Զուրաբյանի կոչը եւ մեկ րոպե լռութամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Ամբողջ խորհրդարանը ոտքի կանգնեց, նույնիսկ Ադրբեջանի պատվիրակները, իսկ թուրքական պատվիրակությունը մնաց նստած":
Իրոք որ, փոքրիկ առաջընթաց կա: Բայց արդյո՞ք դա կպահպանվի, թե ապրիլի 25-ին Լ. Զուրաբյանը կրկին կմիացնի "ռեժիմի խուճապի" մասին իր սիրելի փչացած ձայնապնակը:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
