Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՈՐՆ Է ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՂՄԸ

Արխիվ 12-16

ՈՐՆ Է ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՂՄԸ


Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նոր թափ հաղորդեց Ցեղասպանության ճանաչման գործընթացին: 100-ամյա լռությունից հետո այս օրերին ամեն ժամ, ամեն րոպե աշխարհի բոլոր կողմերից ընդունվում են բանաձեւեր, հայտարարություններ` դատապարտելով մարդկության մեծագույն չարիքը` Ցեղասպանությունը, եւ բարձրաձայնվում է 1915 թվականի հայերի ցեղասպանության մասին: Իսկ ի՞նչ կտա պետությունների, միջազգային կառույցների այսպիսի լայն արձագանքը, երբ հարցը դեռեւս դրված չէ իրավական հարթության վրա:

Ենթադրենք` բոլորը, այդ թվում` Թուրքիան էլ ճանաչեց: Հետո ի՞նչ պետք է դրանից սպասել: Այս հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձեց ստանալ ոլորտի գիտակներից:

«ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԶԻՋՈՒՄ»

Անդրադառնալով մեր կողմից բարձրացված հարցին` ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ նախեւառաջ նշեց, որ իրավական հարցում մենք չենք զիջում. «Ուղղակի, լուրջ չենք սկսել բարձրացնել իրավական հարցը, սա է խնդիրը: Եթե բարձրացնենք, համոզված եմ, որ չենք զիջի: Պարզապես, դեռ նոր է սկսվում նախապատրաստական փուլը: Իհարկե, մինչեւ վերջերս էլ եղել է շատ տարբեր նախաձեռնություններ, հայ ազգի տարբեր մասնագետներ տարբերակներ են քննարկել եւ այլն: Բայց, կարծում եմ եւ համոզված եմ, որ Համահայկական հռչկագիրը, որն ընդունվեց 100-րդ տարելիցի կապակցությամբ, աննախադեպ երեւույթ էր մեր իրականության մեջ, քանի որ դա հայ ժողովրդի միասնական կամքի արտահայտումն էր: Հետեւաբար, դրանից հետո արդեն կսկսվի այս ուղղությամբ ավելի լուրջ նախապատրաստական աշխատանքը»:
Իսկ ՍԴ իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ գտնում է, որ իրավական գործընթացները մեծամասամբ բավականին ժամանակատար գործընթացներ են. «Մի՛ ակնկալեք կայծակնային արագությամբ ընդունված որոշումներ: Եվրոպական դատարան դիմելու համար անհրաժեշտ է անցնել որոշակի ներպետական ընթացակարգեր: Հետո այդ ընթացակարգերը պետք է ամփոփվեն: Բայց, այնուամենայնիվ, չպետք է մոռանանք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո այն ունի իր իրավազորության տիրույթը, որից դուրս գալ չի կարող: Այսինքն` այն չի կարողանալու որակել արարքը` որպես ցեղասպանություն, այլ պարզապես փորձելու է փաստել` արդյոք տվյալ սուբյեկտի սեփականության իրավունքը խախտվե՞լ է, թե` ոչ, սա է խնդիրը»:

«ԱՅՍ ՈՒՇԱՑՈՒՄԸ ՕԲՅԵԿՏԻՎ
ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ»


100 տարի միայն Հայոց ցեղասպանության ճանաչում աշխարհից պահանջելուց հետո, այսօր իրավական պահանջի մասին բարձրաձայնելը` ամենաբարձր մակարդակով, մի՞թե ուշացած չէ` հարցին ի պատասխան, թուրքագետը չհամաձայնեց. «Համաձայն չեմ նման ձեւակերպումների հետ, թե ուշացած է կամ ուշացած չէ: Գուցե պետք էր, որ նման հռչակագիր ի հայտ գար, որն արտահայտեր հավաքական կամքը հայ ժողովրդի ու դրանից հետո հնարավոր լինի արդեն ավելի լուրջ այս աշխատանքն իրականացնել: Երբ չկար նման հռչակագիր, գուցե եւ չէր հասունացել պահը, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է նաեւ քաղաքական իրադրությունն աշխարհում եւ քաղաքական կամքը, որը դրսեւորվում է հայ ժողովրդի կողմից»: Մինչդեռ միջազգային իրավունքի փորձագետը կարծում է, որ` այո, ուշացած է խնդիրն իրավական հարթությունում դիտարկելը, բայց միեւնույն ժամանակ նշեց. «Այս ուշացումը օբյեկտիվ պատճառներ ունի եւ փոխկապակցված չէ ՀՀ վարած վարքագծով: Սա բազում հիմնահարցերի, բազում տարատեսակ էկզոգեն եւ էնդոգեն խնդիրների միաձուլման հետեւանք էր: Եվ չմոռանանք, որ Հայաստանի անկախությունից հետո, վերջին 20 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը, իրոք, գտնվում է շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը պետականություն չուներ»:

ԵՐԲԵՔ ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԴԱՐՁՆԵԼ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՂԵԼՈՒԹՅԱՆ-ՉԵՂԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ


Ամփոփելով թեման` Վ.Վարդանյանը հորդորեց. «Մենք հիմա խոսում ենք պահանջատիրության մասին: Եթե մենք խոսենք զուտ իրավական բավարարում ստանալու մասին, այս պարագայում, երեւի թե, կարող ենք նաեւ սակարկության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության-չեղելության հարցը: Խնդրում եմ` անդրադառնելով Հայոց ցեղասպանության պահանջներ ներկայացնելու հարցին, այն ընկալել ոչ թե զուտ որպես նյութական բավարարում ստանալու տեսանկյունից, այլ` փաստի ճանաչմանը եւ դրա արդյունքում արդեն պատճառած վնասը հատուցելու: Իսկ վնաս ասվածը ոչ միայն նյութական է, այլ նաեւ` ուրիշ տեսակի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ