Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Բարեբախտաբար, ապրիլի 24-ին ընդառաջ` անընդունելի մտքեր արտահայտողները մեր երկրում քիչ են, սակայն այդ քչերը զարմանալի են իրենց եզակիությամբ: Այսպես, ժամանակին օտարամուտ աղանդների առջեւ մեր երկրի դարպասները լայնորեն բացած ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ հանդես է եկել ընդարձակ հոդվածով, որն սկսվում է այսպես. "Իրավունք ունի՞ Պուտինը ապրիլի 24-ին Հայաստան գալու: Եթե, իսկապես, Պուտինը ապրիլի 24-ին գնալու է Ծիծեռնակաբերդ` ես անձամբ այդ օրը ոչ մի պարագայում չեմ գնա": Հետագա շարադրանքից ոչինչ չենք մեջբերի` խնայելով ընթերցողի նյարդային բջիջները, որոնք, ինչպես ասում էր Օստապ Բենդերը, չեն վերականգնվում: Լավ, ինչ անուն տաս սրան... 
Ճիշտն ասած, բավականին տխրեցինք "Հիմնադիր խորհրդարանի" համակարգող, ԱՍԱԼԱ-ի վետերան ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԻ զարմանալի հայտարարությունից. "Նոր որակի պետություն ստեղծելու համար հարկավոր է անցումային փուլ: Այդ իսկ պատճառով այսօր ներկայացնում ենք նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման մասին հռչակագիրը: Հռչակագիրը հնարավոր կլինի իրագործել, եթե կարողանանք ազատվել գործող ռեժիմից: Մենք ծրագրել ենք նաեւ ռեժիմին հեռացնելուց հետո անցումային փուլի վերաբերյալ ծրագիր եւ պատրաստվում ենք նոր սահմանադրության նախագիծ ներկայացնել": Զարմանալի է, ինքնին նրա ներկայությունը ապրիլի 24-ը հարամելու պատրաստվող այդ կառույցում: Չէ՞ որ նա ժամանակին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մարտական գործողության ընթացքում կորցրեց տեսողությունն ու ձեռքը, ու հիմա ապշել կարելի է, թե ինչպես կարող է այդպիսի կենսագրություն ունեցողը մասնակից լինել...    
Իսկ ՀՅԴ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ բավականին հետաքրքիր դիտարկում է արել. "Քաղաքական կուսակցության հիմնական նպատակը քաղաքական ծառայություն մատուցելն է հասարակությանը: Այդ ծառայության մատուցման շրջանակներում նա կարող է լինել թե՛ իշխանական լծակների տեր, թե՛ ընդդիմադիր հայացքներ ունեցող, բայց կարեւորը ծառայության մատուցման որակն է, որը պետք է գնահատի հանրությունը եւ դրան համապատասխան քվեարկի": Ախր, կուսակցության այդ հիմնական գործառույթից շեղված այնքան կուսակցություններ ունենք, որոնց զգալի մասն էլ հանգիստ կտեղավորվի ոչ թե մեկ ավտոբուսի մեջ, այլ` մեկ հեծանիվի վրա: Այդպիսի շեղվածության բավականին զարմանալի եւ միաժամանակ վառ օրիակ ի ցույց հանեց Պահպանողական կուսակցության առաջնորդ (ճիշտն ասած, այդ կուսակցության 2-րդ անդամին տեսնող չի եղել) Միքայել Հայրապետյանը. "Քաղկալանավոր ունեցող ցանկացած երկրի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է երկրի ազատագրումը այն վարչախմբից, որն իր ցածրակարգությամբ վտանգում է նրա լինելիությունը": Արդեն իսկականից սպանին թողին` ռեժիմ եւ վարչախումբ բառերը ծամոն սարքելով:
Մեկ օր առաջ մենք հիշատակել ենք այն զարմանալի դեպքը, որ 30 տոկոսով հայաբնակ Սոչի քաղաքի իշխանությունները արգելել էին Հայոց ցեղասպանության մասին վահանակները, եւ դա այն դեպքում, որ ամբողջ Ռուսաստանով մեկ ոչ միայն անարգել, այլեւ պետության խրախուսմամբ անցկացվում են բազում միջոցառումներ: Սակայն նույն Սոչիում գտնվեց մարդ, ով մեզ զարմացրեց եւ ուրախացրեց` մարտահրավեր նետելով իրենց ծալապակաս կամ սրիկա քաղաքապետին` ամենահայտնի ռեստորաններից մեկի "Դվին ամրոցի" սեփականատերը ցուցադրաբար մարտահրավեր նետեց` իր սեփականություն հանդիսացող ռեստորանի մուտքի մոտ ամրացնելով հսկայական վահանակ: Սակայն Սոչիում տեղի ունեցած տհաճ միջադեպի արմատները պետք է փնտրել ոչ թե Ռուսաստանում, այլ` Հայաստանում: Այսպես, Մեծամորի քաղաքապետարանի կայքէջում զարմանալիորեն հայտնաբերեցինք լուսանկար, թե ինչպես քաղաքապետ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նստած է ռուսական դրոշով զարդարած իր աշխատասենյակում: Քավ լիցի, նա կարող է անսահման սիրել ռուսներին, կարող է ամբողջ սենյակը զարդարել 100 հատ ռուսական դրոշով եւ 10 հատ երկգլխանի արծվով, բայց միայն ու միայն քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո: Ցանկացած պետական պաշտոնյա պետք է ականջին օղ անի, որ իր աշխատասենյակում օտար պետության դրոշն անելիք չունի, անգամ լավագույն դաշնակից պետության:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ