ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16
Պատասխանելով կայքերից մեկի հարցին` ինչ վերաբերմունք ունի Զոհրաբյանը ԼԳԲՏ անձանց եւ նրանց "իրավունքների" վերաբերյալ, ԲՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ պատասխանեց. "Ես այստեղ երեւի մի քիչ կզարմացնեմ ձեզ, որովհետեւ, լինելով եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, աշխատում եմ հեռու մնալ այդ խնդիրներից: Ինչպես իմ շատ գործընկերներ, ես չեմ առաջարկում նրանց, ասենք, խարույկի վրա այրել կամ "իզգոյացնել" հասարակությունից, բայց ես ուղղակիորեն ընդունում եմ, որ որքան մեր հանրությունը զերծ մնա նման այլասերվածությունից, այնքան մենք կկարողանանք մեր ազգի բարոյաէթնիկ նկարագիրը պահպանել:
Ինձ համար բացարձակապես ընդունելի չէ այդ ամենը":Պատգամավորը նշեց, որ ինքը ԵԽԽՎ-ում մշտապես դեմ է քվեարկել բոլոր այն նախաձեռնություններին, որոնց հիմքում ԼԳԲՏ անձանց պաշտպանությունն է: "Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրենք շատ աջակիցներ ունեն, եւ գրեթե չի լինում մի նստաշրջան, երբ այնտեղ նրանց շահերը պաշտպանող նախագիծ չլինի: Ես միշտ խոսում, արտահայտվում եւ կոչ եմ անում դեմ քվեարկել, քանի որ այն, ինչ անում են նրանք, Աստծո օրենքներին դեմ է, իսկ ես կոչ եմ անում Աստծո եւ բնության օրենքներին դեմ չգնալ: Ես գիտեմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ երեւույթները ինչ-որ մի շրջան համարեց գենետիկական հիվանդություն, ինչ-որ մի շրջան` հոգեկան շեղում, հետո հանեց հիվանդությունների ցանկից, բայց ամեն դեպքում ես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում մշտապես դեմ եմ քվեարկելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք պաշտպանում են այդ կարգի մարդկանց շահերը: Իմ հարցազրույցներում նույնպես բազմիցս արտահայտել եմ իմ վերաբերմունքն, ինչի պատճառով անգամ Եվրոպայի խորհրդում իմ հանդեպ որոշակի ընդգծված բացասական վերաբերմունք կա` հենց կապված այն բանի հետ, որ ես որոշակի խտրականության կողմնակից եմ, բայց դա ինձ բացարձակապես չի խանգարում` իմ տեսակետը հայտնելու հարցում: Այո՛, ես գտնում եմ, որ մենք պետք է կարողանանք ցանկացած գնով թույլ չտալ, որպեսզի այդ որակը մեզանում լայն տարածում ստանա: Ես չեմ ասում, որ իրենք առանձնացվեն, բայց որքան մենք հեռու լինենք եւ որքան կարողանանք պայքարել, որպեսզի մեր երկրում այդպիսի այլասերվածությունը տարածում չստանա, այնքան ավելի լավ: Ես ինքս իմ հնարավորության սահմաներում անում եմ ամեն ինչ, որպեսզի, կրկնում եմ, հնարավոր լինի թույլ չտալ, որ այդ մետաստազը տարածվի Հայաստանում",- ասաց Ն. Զոհրաբյանը:
"Իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ նեգատիվ է եւ չի կարող փոխվել, որովհետեւ ես գիտեմ, որ կա բնության օրենք, Աստծո օրենք, պատվիրաններ, եւ այն խավը, որը կգնա Աստծո պատվիրաններին դեմ, կարժանանա Աստծո պատժին",- համոզված է Նաիրա Զոհրաբյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
