Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՄԵՐ ՀԵՏԵՎՈՒՄ"

Արխիվ 12-16

"ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՄԵՐ ՀԵՏԵՎՈՒՄ"

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ ԽԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ "Հիմնադիր խորհրդարան"-ի կալանավորված անդամներին ազատ արձակելու պահանջով հայտարարել էր, որ նստացույց եւ հացադուլ են սկսելու: Այս մասին "Իրավունքը" զրուցեց հենց նրա հետ:
–Հացադուլը սկսվել է, այնպես որ գործընթացը գնաց: Երեկվանից հացադուլի մեջ եմ: Այն կայանալու է, ու մենք մինչեւ վերջ պայքարելու ենք:
– Դուք Ազատության հրապարակում նշել էիք, որ 50 ազատամարտիկ կմիանան Ձեզ, նրա՞նք էլ են այսօր հացադուլի մեջ, թե՞ սա Ձեր անհատական որոշումն է:
– 50-ը չէ, 150-ն են միացել: Բայց այս պահին միայն ես եմ հացադուլի նստել, իսկ ապրիլի 25-ից արդեն դուրս կգանք նստացույցի: Այսինքն` մինչեւ 25-ը միայն ես եմ նստում հացադուլի: Ապրիլի 24-ի հիշատակության միջոցառումները կանցնեն, նոր տղաները կմիանան:
– Տեսակետ է շրջանառվում, որ ազատամարտիկների այս որոշման հետեւում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած...
– Այո, իհարկե, Ռոբերտ Քոչարյանը կանգնած է մեր հետեւում, չգիտեի՞ք:
– Իսկ եթե ավելի լուրջ...
– Չէ, լուրջ եմ ասում` Ռոբերտ Քոչարյանն էլ է կանգնած, Սերժ Սարգսյանն էլ է կանգնած, Լեւոնն էլ: Գիտեք, ով ինչ ուզում է ասի, պետք չէ, լուրջ ընդունել դրանց: Յուրաքանչյուրն իր մակարդակով ու իր հասկացողությամբ է հարցին մոտենում:
– Բայց ինչո՞ւ հիմա որոշեցիք հացադուլ հայտարարել` բարձրացնելով նաեւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու հարցը, երբ նա դեռեւս անցած տարվա հուլիսին է ազատազրկման դատապարտվել:
– Դուք երեւի լսել եք համբերության բաժակն ինչ բան է, կամաց-կամաց լցվում է այդ բաժակը: Տարբեր ձեւերով պայքարում էինք: Այն ժամանակ հույսներս դրեցինք ոչ իշխանական "եռյակի" վրա, ասացինք` մենք էլ ազատամարտիկներով կսատարենք, որպեսզի հաղթենք իշխանություններին, փոխենք երկիրը: Այդ էր պատճառը, որ այն ժամանակ չէինք անցնում հացադուլի:
– Այնուամենայնիվ, այսօր չե՞ք կարծում, որ "Նախախորհրդարանի" "առաջամարտիկ" Ժիրայր Սէֆիլյանն էլ կարող էր իր պայքարը տանել` շեշտը չդնելով ապրիլի 24-ի կարեւորագույն իրադարձություններին խանգարելու վրա ու հայտարարելով, որ 100-ամյակն առանց ռեժիմի պետք է լինի:
– Սխալ չէր Սէֆիլյանի քայլը, ես էլի եմ կրկնում` այսօր Հայաստանում` ընդդիմադիր դաշտում, մնացել են միայն Սէֆիլյանենք, իրենք են միայն պայքարում: Եվ սխալը մնացած բոլորն են, որոնք անտարբեր նայում են, թե այդ տղաներն ինչպես են պայքարում: Հիմա, թե ինչ ուղի են ընտրել իրենց պայքարի, դա իրենց հարցրեք, կբացատրեն` ինչու հատկապես "100-ամյակն առանց ռեժիմի":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ