Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ"-Ի "ՆՊԱՏԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՉԷ"

Արխիվ 12-16

"ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ"-Ի "ՆՊԱՏԱԿՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՉԷ"


Արցախում մայիսի 3-ին տեղի են ունենալու խորհրդարական ընտրություններ: Սակայն արդեն հնչում են հայտարարություններ` ընդդիմադիր քաղաքական ուժերին հալածելու մասին: Մասնավորապես "Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել Արցախի ոչ իշխանական ուժերից մեկի` "Ազգային վերածնունդ" կուսակցության նկատմամբ իրականացվող հալածանքների մասին: ԼՂՀ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն "Իրավունքի" հետ զրույցում հերքեց հալածանքների մասին լուրերը. "Այդ մարդկանց նպատակն ընտրություններին մասնակցելը չէ, այլ ինչ-որ ուրիշ խնդիրներ: Երեւի հասկանալով, որ շատ քիչ ձայներ ունեն` 3000 քվե ստանալու եւ գոնե մեկ հոգի ունենալու խորհրդարանում, իրականությանն ընդհանրապես չհամապատասխանող լուրեր են տարածում: Հավանաբար, բնակչության շրջանում էլ լուրջ չեն ընդունվում":
Ինչ վերաբերում է ազատամարտիկ, "Շարժում-88"  կուսակցության մեծամասնական թեկնածու Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Արցախի իշխանությունից դժգոհություն կա, հետեւաբար արցախցիներն ավելի շատ հակված են ընդդիմադիր ուժերին, Դավիթ Բաբայանն այսպես արձագանքեց. "Ասել, որ դժգոհություն ու խնդիր չկա, ճիշտ չի լինի: Տարբեր կարծիքներ կարող են լինել, չէ՞ որ Արցախը ժողովրդավար երկիր է":
Դավիթ Բաբայանի խոսքով` ընդդիմությունը պիտի քննադատի, որը խաղի կանոններից մեկն է, բայց ընտրությունները ցույց կտան հասարակության տրամադրվածությունը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ