ԹԵ ԻՆՉՈՒ Է ՍԵԴՐԱԿ ՕՍԻՊՅԱՆԸ ԵՐԵԿ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ՔԿ
Արխիվ 12-16ԹԵ ԻՆՉՈՒ Է ՍԵԴՐԱԿ ՕՍԻՊՅԱՆԸ ԵՐԵԿ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ՔԿ
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, երեկ իր փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հետ ներկայացել է Քննչական կոմիտե եւ ծանոթացել քննիչի կողմից դանակահարված` 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի նկատմամբ համալիր դատաբժշկական, հետքաբանական փորձաքննություն նշանակելու որոշմանը: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կորմվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ փաստաբանի միջնորդությամբ փոխվել էր հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը՝ կալանքից ստորագրություն չհեռանալու մասին: Երեւանի փոխոստիկանապետի եղբորորդին անցյալ տարվա հունիսին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով հիմնական կասկածյալն է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
