Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՊԱՏՄԱԲԱՆ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՐԵՒՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՊԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏ

Արխիվ 12-16

ՊԱՏՄԱԲԱՆ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ

 

ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՐԵՒՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՊԻ

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԵԼՈՒՅԹԸ»


«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում պատմական կարեւոր իրադարձություն էր Վատիկանի դերը, Հռոմի պապի ցեղասպանությունը դատապարտող ելույթը: Կարեւոր էր հատկապես, որ Հռոմի պապը նշեց կատարվածը՝ որպես չարիք ու ասաց՝ քանի դեռ չարիքը կա, ուրեմն վերքը բաց է, իսկ վերքը կարյունահոսի, քանի դեռ այն բաց է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը:

Պատմբաբանի խոսքով.

-      Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը 2014-ին որոշակի առաջընթաց ապրեց եւ այսօր արդեն Ավստրիան ու Գերմանիան է ընդունում: Սրանք կարեւորագույն որոշումներ են, իրենց հետեւանքները կունենան: Իսկ Թուրքիան շարունակում է մերժողական քաղաքականությունը, այդ է վկայում նաեւ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարարի ծածկված ու գաղտնի ներողությունը, այն նման էր անցած տարի Էրդողանի ցավակցական ուղերձին:

Բանախոս անդրադառձավ նաեւ Սպիտակ տան կողմից տարածված լուրին, ըստ որի ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման այս տարի էլ չի պատրաստվում «ցեղասպանություն» բառն արտասանել.

-      Ամերիկայի 45 նահանգ արդեն ճանաչել է չպետք կառչենք ցեղասպանություն տերմինից,  պետք է կարեւորել կոնկրետ գործունեություն, որովհետեւ միայն ցեղասպանություն բառով բնորոշելը դեռ քիչ է: Համոզված էլ չեմ, որ քաղաքական շահերից ելնելով, Օբաման ասի ցեղասպանություն:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ