Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԵԹԵ ՃԱՆԱՉՎԱԾ ՉԷ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ԳԱԼ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՍԻՐԻԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՃԱՆԱՉՎԱԾ ՉԷ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ

ԳԱԼ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՍԻՐԻԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ»

 


«Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի համանախագահող Լուիս Մորենո Օկամպոն համաժողովին հայտարարեց, որ այսօր էլ աշխարհում կատարվում են երեւույթներ, որ կարելի է ցեղասպանություն համարել: Ցեղասպանությունների դեմ պայքարում կարևոր մարտահրավերը, ըստ Օկամպոնի, այն է, թե ինչպես պետք է արձագանքել ցեղասպանությանը: «Երբ աշխարհը միասնական է, կարող է ազդել ու զսպել ցեղասպանության ու այլ տարբեր հանցանքների դրսևորումները, բայց ցեղասպանություն իրագործողները գիտեն` ինչպես ազդել այլ պետությունների վրա՝ բիզնեսով, քաղաքական շահերով: Երբ միջազգային հանրությունը պառակտվում է, դժվարանում այդ պայքարը»,- ասաց համանախագահողը:

Օկամպոն հռետորական հարց  հնչեցրեց`ինչպե՞ս կարելի է գալ քաղաքական կոնսենսուսի Դարֆուրի կամ Սիրիայի իրադարձությունների շուրջ, եթե դեռևս ճանաչված չէ մեկ դար առաջ կատարված Ցեղասպանությունը: «Իմ առաջարկը կոնկրետ է` մենք պետք է աշխատենք Հայաստանի հետ, տեսնենք, թե ինչպես է Հայաստանը հասնում այդ կոնսենսուսին: Պետք է կոնսենսուսի գանք հարյուր տարի առաջ տեղի ունեցածի վերաբերյալ»,- եզրափակեց համանախագահողը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ