Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՕՏԱՐԱԶԳԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏԸ ՍԽԱԼ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՕՏԱՐԱԶԳԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏԸ ՍԽԱԼ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ

 

Ցեղասպանությունների միջազգային փորձսգետ Բիլ Շաբասն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային հասարակական-քաղաքական համաժողովում խոսելով հայոց ցեղասպանության մասին, ասաց, որ մինչ փորձագետ դառնալը  կանխազգում էր, որ  հայերի հետ սարսափելի  բան է տեղի ունեցել: «Իմ հոր   գրադարանում կար Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որը կարդալով  ծանոթացել եմ` ինչ է  տեղի ունեցել 1915  թ-ին»,- ասաց  Շաբասը:

Մեկ այլ զեկուցող  Մայլք Բոլանդերը ասաց, որ  պետք է ոչ միայն  ընդունել ցեղասպանությունը, այլեւ նախապես կանխել այն: Թուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, քանի որ  ընդունելուց հետո  պիտի հատուցում իրականացներ:

Գերմանիան եւս դժվարություն ունեցավ ընդունելու հոլոքոստը, բայց դաշնակիցների կտրուկ ճնշումը ստիպեց Գերմանիային փոխել իր դիրքորոշումը:

Խոսելով Մեծ Բրիտանիայի  թագավորության  դիրքորոշման մասին` Մայլք Բոլանդերն ասաց, որ սխալ է  Բրիտանիայի դիրքորոշումը, որը մինչ այժմ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը եւ  կոչ է անում դատարաններին ուսումնասիրել այդ փաստերը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ