Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«100 ՏԱՐՎԱ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԸ ՓԱՐԻԶԻՑ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՄԲ ԿՈՒՆԿՆԴՐԻ ՆԱԵՎ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ

Արխիվ 12-16

«100 ՏԱՐՎԱ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԸ  ՓԱՐԻԶԻՑ  ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՄԲ ԿՈՒՆԿՆԴՐԻ ՆԱԵՎ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր  ժամը 21:30-ին Փարիզի Շատլե թատրոնից ուղիղ հեռարձակմամբ  կներկայացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 ՏԱՐՎԱ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» խորագրով համերգը:

Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների հովանու ներքո կազմակերպած համերգի բացմանը կհնչի 2013 թվականի Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակաի դափնեկիր, ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր ՄԻՇԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ `Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված հատուկ ստեղծագործությունը:

ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ խոսքով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս համերգը մեծ նշանակություն ունի, արվեստի միջոցով հարգանքի տուրք է  մատուցվում Ցեղասպանության զոհերի հիշատակին. «Համերգը տեղի է ունենալու Փարիզի կենտրոնում`Շատլե համերգասրահում եւ ուղիղ հեռարձակամամբ կներկայացվի Հայաստանում: Համերգը խորհրդանշական է նրանով, որ այստեղ իրենց մասնակցությունն են բերել 50 տարբեր բարձրակարգ երաժիշտներ: Համերգին մասնակցելու է նաեւ «Գյուլբենկյան» երգչախումբը»,-նշեց Ա. Սամուելյանը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ բնորոշմամբ` համերգը բացառիկ է. «Առաջին անգամ տեխնիկական բոլոր խնդիրները լուծելով  Փարիզից ուղիղ հեռարձակմամբ այս հրաշալի  համերգը կունկնդրի նաեւ հայ հանդիսատեսը»,-ասաց Ա. Արզումանյանը:

Նշենք, որ համերգային ծրագում կհնչեն Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Միշել Պետրոսյան, մոցարտի ստեղծագործությունը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ