Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԴԱՆԻԵԼ ԴԵՔԵՐԸ ԵՎ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆ «ՍԵՎ ԱՊՐԻԼ»ՆԱԽԱԳԻԾՈՎ

Արխիվ 12-16

ԴԱՆԻԵԼ ԴԵՔԵՐԸ ԵՎ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆ «ՍԵՎ

ԱՊՐԻԼ» ՆԱԽԱԳԻԾՈՎ


Ամերիկացի երաժիշտ ԴԱՆԻԵԼ ԴԵՔԵՐԸ  եւ հայ երգահան ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հանրությանը կներկայանան նոր`«Սեւ ապրիլ» նախագծով: Այս նախագծում ներառված է երկու երգ`«Remember» (տեքստի հեղինակ` Դ. Դեքեր),  որի հայերեն տարբերակը կոչվում է «Կանք ու կլինենք» ( տեքստի հեղինակ`Լեւոն Բլբուլյան): Արա Գեւորգյանի խոսքով` Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի եւ պետական ֆիլարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ երգն արդեն ձայնագրվել է.«Ֆանտաստիկ երգ է ստացվել, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երգչախմբերին, ովքեր մասնակցություն են ունեցել այս նախագծի իրականացման համար»,-նշեց Ա. Գեւորգյանը: Ըստ նրա`«Կանք ու կլինենք» երգը սկսվում է վայրագությունների տեսարաններով, սակայն ամբողջ երգի մեջ կա հետեւյալ տողերը`«Բայց հայի ոգին չի պարտվել երբեք, աշխարհում մենք կրկին կանք ու կլինենք». «Իսկ Դանիելի «Remember» երգի տեքստն ավելի շատ աղոթքի է նման, որի միջոցով ներկայացվում է Ցեղասպանության վայրագությունների մասին`Արարատ լեռան ստորոտում ապրող բնակիչների դեմ: Երգում կա խնդրանք`ուղղված Աստծուն, որպեսզի Տերը օգնի տուն վերադառնան  լքված որդիները»,-ավելացրեց Ա. Գեւորգյանը:

Դ. Դեքերը, ով գրել եւ կատարել է «Ադանա» երգը, իր իսկ խնդրանքով  շուտով կդառնա  ՀՀ քաղաքացի, որի համար երաժիշտը փաստեց, որ շատ հպարտ է. «Շատ եմ սիրում հայերին եւ միշտ էլ նշել եմ, որ թեկուզ ծնունդով հայ չեմ, բայց ընտրությամբ հայ եմ: Արա Գեւորգյանի հետ համագործակցելու շնորհիվ ես իմացա Հայոց ցեղասպանության մասին: Այնուհետեւ համերգներից մեկի ժամանակ լսեցի «Ադանա» երգը եւ հասկացա,  որ այդ երգի համար կարող եմ բառեր գրել»,-ասաց Դանիել Դեքերը: Երաժշտի կատարմամբ միայն «Ադանա » երգը չի հնչել, այլ «Կիլիկան», որը ներառված է նրա երգացանկում: Այդ երգը այնքան է ոգեւերել Դանիել Դեքերին, որ վերջինս թողարկել է ձայնասկավառակ «Դանիել Դեքեր, հայ եմ ընտրությամբ» անվամբ.«Իմ գործունեության պատճառով շատ անգամ եմ բախվել թուրքերի հետ: Համերգներից մեկի ժամանակ մի թուրք ինձ մեղադրեց, որ «Ադանա» երգի մեջ սխալ նախադասություններ կան, երբ նրան ասացի, ապացուցիր ինձ փաստերով, նա լուռ հեռացավ»,- շեշտեց Դ. Դեքերը եւ ընդգծեց, որ իր հայանպաստ բոլոր գործերն անկախ ամեն ինչից կտանի մինչեւ վերջ:

 


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ