Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ` ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ`ԵՐԵՎԱՆ ՉԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆՔ, ՈՐ ՄԵԶ ՎՐԱ ԱԶԴԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԵ

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ`ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ԵՐԵՎԱՆ ՉԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆՔ, ՈՐ ՄԵԶ ՎՐԱ ԱԶԴԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԵՎ ՓԻԱՌԸ»

 

Այսօր ԱԺ-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտող հայտարարություն ընդունեց, որից հետո տեղի ունեցավ փակ խորհրդակցություն: Խորհրդակցությունից հետո «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանն «Իրավունքին» հայտնեց, որ խորհրդակցության  ընթացքում հանձնարարականներ են տրվել  պատգամավորներին ապրիլի 23-24-ի կապակցությամբ: «Անվտանգության նկատառումներից ելնելով`  հանձնարականների մասին չի հրապարակվում»,- ասաց պատգամավորը

Ծագումով արցախցի, «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից «Իրավունքը» նաեւ պարզեց` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` ապրիլի 24-ին Երեւան չայցելելը արդյոք հերթական անգամ առիթ չի տա Ադրբեջանին առաջ քաշել այն կեղծ թեզը, թե իբր լուրջ տարաձայնություններ կան Արցախի ու Հայաստանի միջեւ: «Դա մեզ համար երկրորդական հարց է: Մենք չպետք է թույլ չտանք, որ մեզ վրա ազդի Ադրբեջանի սեւ փիառը»,-  կարծում է քաղաքական գործիչը:

Մտահոգիչ չէ, որ դեռ հայտնի չէ`Արցախն ինչ կազմով է ապրիլի 24-ին ներկա լինելու Երեւանում: «Ինձ համար մտահոգիչ չէ, քանի որ Արցախն ունի իր ծրագրերը, որոնք փորձելու են իրականացնել: Եկեք հարգենք անկախ պետության դիրքորոշումն ու գիտակցումը»,- պատասխանեց  ընդդիմադիր պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ