ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՇԱՆՏԱ՞Ժ ԵՆ ՈՐԱԿԵԼ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՇԱՆՏԱ՞Ժ ԵՆ ՈՐԱԿԵԼ
ՀԱԿ խմբակցության ղեկավար լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր ուժերին տարանջատելու համար անհրաժեշտ է տապալել Սերժ Սարգսյաի համար կարեւոր սահմանադրական բարեփոխումները եւ սկսել Սերժ Սարգսյանի անվստահության հայտնելու հանրաքվե:
«Իրավունքի» տեղեկություններով` ընդդիմադիր ուժերն այդքան էլ դրական չեն արձագանքել Զուրաբյանի այս հայտարարությանը` այն համարելով շանտաժ: Ավելին, ընդդիմադիր քաղաքական ուժերը որպես հակադարձում Զուրաբյանի այս բնորոշմանը հիշել են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին իմպինչմենտ հայտնելու առաջարկը, որին միացավ ընդամենը երեք պատգամավոր, բայց ոչ ՀԱԿ խմբակցությունը:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի կարծիքով ՀԱԿ-ը փորձում է պահպանել տիտղոսակիր ընդդիմության կարգավիճակը մինչ խորհրդարանական ընտրություններ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
