Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՄՆ-ն նոր խաղ է սկսու՞մ տարածաշրջանում

Արխիվ 12-16

ԱՄՆ-ն նոր խաղ է սկսու՞մ  տարածաշրջանում

Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ն ներկա չի գտնվելու Թուրքիայում ապրիլի 24-ին կազմակերպված Գալլիպոլիի ճակատամարտի տոնակատարություններին:

՛՛Քանի որ ԱՄՆ-ն չի մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, հնարավոր է, որ մեր երկիրը չի մասնակցի Գալլիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին՛՛,-ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտը:

Մինչդեռ հայտնի է, որ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին Հայաստան է ժամանելու ԱՄՆ պատվիրակությունը, որը, հավանական է, գլխավորի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Հիլլարի Քլինթոնը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի հետ կապված ամենամեծ ինտրիգը այն է՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Բ. Օբաման կարտաբերի ՛՛ցեղասպանություն՛՛ բառը, քանի որ բացի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից, սա Օբամայի վերջին հնարավորությունն է իր նախընտրական խոստումը իրականացնելու:

Սակայն, դրա հավանականությունը քիչ է,  հիմք ընդունելով ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Մարի Հարֆի  խուսափողական պատասխանը այդ հարցին, որ ԱՄՆ նախագահն եւ ադմինիստրացիայի այլ բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս են ընդունել որպես պատմական փաստ 1,5 մլն հայի ոչնչացումը Օսմանյան կայսրության վերջին օրերին:

Ամեն դեպքում, եթե ԱՄՆ-ն  մերժի տարածաշրջանում իր խոշոր դաշնակցի, ՆԱՏՕ-յի անդամ Թուրքիայի հրավերը եւ ոչ մի ձեւով ներկայացված չլինի ՛՛տոնակատարությանը՛՛ , դա ,բացի Թուրքիային ապտակ լինելուց, կարելի է դիտարկել որպես տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական  խաղի ոչպաշտոնական մեկնարկ, ինչը արդեն իսկ նշմարելի է դարձել Թուրքիա-Ռուսաստան մերձեցմամբ եւ ԱՄՆ- Իրան , Ռուսաստան- Իրան նոր խաղաքարտերի խաղացմամբ: Սակայն դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է:

Զ. Բաբուխանյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ