Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ  ԿԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


16-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկեց ապրիլի 2-ին` փառատոնի  բարեկամ, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրենՍոնա Հովհաննիսյանի հավաստմամբ, ապրիլ ամիսը շատ խիտ  եւ հագեցած է  մեծանուն երաժիշտների Հայաստան այցերով: Հատկանշական է որ կատարողները հենց  ապրիլ ամսին են գալիս  իրենց խոնարհումն ու հարգանքը  մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 27-ին, ժամը 19:30-ին Ալ. Սպենդիարյանի անվանօպերայի եւ  բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա  հայկական արմատներով օպերային հանրահայտ, աշխարհահռչակ սոպրանո  ՝Մարիա Գուլեգինան  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: (Ծրագրում՝ Ջուզեպպե Վերդի, Ջակոմո Պուչինի  և  ՈՒմբերտո Ջիորդանո) :

Իսկ ահա ապրիլի 29-ին ՝ լեգենդար «Քրոնոս» քառյակը  կժամանի Երևան: Մասնագետների գնահատմամբ, այն իրենից ներկայացնում է այլ ուղղություն եւ որակ՝ լարային քառյակների համաշխարհային պատմության մեջ: «Քրոնոսը» ցանկալի հյուր է աշխարհի ցանկացած փառատոնի համար, եւհատկանշական է, որ այն իր վերաբերմունքն է արտահայտելու Ցեղասպանության առիթով՝ «Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին: Այդ ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի կունենա «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: «Հուզիչ է, որ մեծանուն երաժիշտներն ապրիլին կլինեն մեր երկրում եւ իրենց խոնարհումը կբերեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-փաստում է «Երեւանյանհեռանկարների» տնօրենը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ