ԱՊՐԻԼԻ 22, 23, 24-ի ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԶԼՄ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԱՊՐԻԼԻ 22, 23, 24-ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԶԼՄ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ապրիլի 22, 23, 24-ի միջոցառումների ժամանակացույցը տեղական եւ օտարերկրյա լրատվամիջոցների համար այսպիսին է.
1. Հավատարմագրում
Օտարերկյա բոլոր լրագրողները Հայաստան ժամանելիս Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պետք է ստանան իրենց հավատարմագրերը, ինչպես նաև` Հայոց ցեղասպանություն 100-րդ տարելիցի խորհրդանիշը կրող փաթեթ և միջոցառումների ծրագիր: Տեղական լրագրողներն իրենց հավատարմագրերը պետք է ստանան Մոսկովյան 33ա հասցեում գտնվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման գրասենյակից: Լրագրողներին կտրամադրվի նաև միջոցառումների ծրագրեր: 2. Մեդիա կենտրոններ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անխափան լուսաբանման համար տեղական և օտարերկրյա լրագրողների համար նախատեսված են 1 լրատվական կենտրոն և 3 մեդիա կենտրոններ, որտեղ կարելի է մուտք գործել միայն լրագրողներին հատկացած անվանական հավատարմագրերով: Լրատվական կենտրոնում աշխատանքները սկսվելու են ապրիլի 20-ից մինչև ապրիլի 25-ը ներառյալ, շուրջօրյա գրաֆիկով: Լրատվական կենտրոնը գտնվելու է «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի 9-րդ հարկում՝ «EREBUNI hall» սրահում: Լրատվական կենտրոնը հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով, ինտերնետով, ինչպես նաև լրատվական կենտրոնում տեղադրված էկրանների միջոցով լրագրողներն ուղիղ եթերում կկարողանան հետևել բոլոր միջոցառումներին: Լրագրողները կկարողանան ձայնագրել պատկերը և ձայնը` HD որակով: Լրատվական կենտրոնում լրագրողներին անվճար տրամադրվելու է սուրճ, թեյ, ջուր և սնունդ: Ապրիլի 22-23-ին, Մարզահամերգային համալիրում, որտեղ կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, 7-րդ հարկում գործելու է մեդիա կենտրոն: Լրատվական կենտրոնը հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով, ինտերնետով, ինչպես նաև տեղադրված էկրանների միջոցով լրագրողներն ուղիղ եթերում կկարողանան հետևել բոլոր միջոցառումներին: Լրագրողները կկարողանան ձայնագրել պատկերը և ձայնը HD որակով: Լրատվական կենտրոնում լրագրողներին անվճար տրամադրվելու է սուրճ, թեյ, ջուր և սնունդ: Սրբադասման արարողությունը լուսաբանելու համար, ապրիլի 23-ին, Էջմիածնի Մատենադարանի նոր մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում գործելու է մեդիա կենտրոն: Լրատվական կենտրոնը հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով, ինտերնետով, ինչպես նաև տեղադրված էկրանների միջոցով լրագրողներն ուղիղ եթերում կկարողանան հետևել բոլոր միջոցառումներին: ԶԼՄ-ների ներկայացուցիչները կկարողանան ձայնագրել պատկերը և ձայնը HD որակով: Լրատվական կենտրոնում լրագրողներին տրամադրվելու է սուրճ, թեյ, ջուր և սնունդ: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահալմալիրի տարածքում կգործի մեդիա կենտրոն, որտեղից լրագրողները կկարողանան հետևել հանդիսավոր նիստի ընթացքին: Լրատվական կենտրոնը հագեցված կլինի անհրաժեշտ սարքավորումներով, ինտերնետով, ինչպես նաև տեղադրված էկրանների միջոցով լրագրողներն ուղիղ եթերում կկարողանան հետևել բոլոր միջոցառումներին: Լրագրողները կկարողանան ձայնագրել պատկերը և ձայնը HD որակով: Լրատվական կենտրոնում լրագրողներին անվճար տրամադրվելու է սուրճ, թեյ, ջուր և սնունդ: 3. Զգուշացում նկարահանող խմբերին և լրագրողներին Ապրիլի 22-ին և 23-ին հավատարմագրված լրագրողների մուտքը դեպի Մարզահամերգային համալիրի մեդիա կենտրոն ազատ է: Հիմնական դահլիճի միջոցառումներին կարող եք հետևել միայն մեդիա կենտրոնից: Ապրիլի 23-ին հավատարմագրված լրագրողների մուտքն Էջմիածնի մեդիա կենտրոն և լրագրողների համար հատկացված հարթակներ ազատ է: Խորանը, պարտերը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մինչև պարտեր տանող ճանապարհահատվածը լրագրողների համար փակ կլինի: Ապրիլի 23-ին SOAD-ի համերգի ժամանակ լրագրողների համար կգործեն հատուկ հարթակ և տեղեկատվական կենտրոն: Ապրիլի 24-ին՝ ժամը 07:00-13:00, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքն ամբողջությամբ փակ է լրագրողների համար, բացառությամբ՝ մեդիա կենտրոնը: Ժամը 13:00-ից մուտքը Ծիծեռնակաբերդ ազատ է:
Ապրիլի 24-ի միջոցառումների անցկացման կարգի վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ: Ապրիլի 24-ին Համաշխարհային սիմֆոնիկ 24/04 նվագախմբի համերգ-ակցիայի ժամանակ բաց են լրագրողներին հատկացված հարթակը և տեղեկատվական կենտրոնը: 4. Միջոցառումների ժամանակացույցը և օրակարգը Ապրիլի 22, չորեքշաբթի Կ.Դեմիրճյանի անվ.Մարզահամերգային համալիր 8:00-8:30 լրագրողների ժամանում և գրանցում 9:30-18:00 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում Ապրիլի 23, հինգշաբթի Կ.Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիր 08:00-ից լրագրողների ժամանում և գրանցում 09:00-13:30 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 11:00-15:30 լրագրողների ժամանում և գրանցում 17:00 Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն 20:00 մեկնում Երևան Հանրապետության հրապարակ 09:00-23:00 գործում է «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի լրատվական կենտրոնը 19:00-20:00 լրագրողների ժամանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առջև գործող օպերատորների և լուսանկարիչների համար նախատեսված նկարահանման հարթակ 20:30 SOAD ռոք խմբի «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») համերգ Ապրիլի 24, ուրբաթ Հայոց Ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այցի մանրամասները կտեղեկացնենք հավելյալ: Հանրապետության հրապարակ 9:00-ից գործում է «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի լրատվական կենտրոնը 18:00-19:00 լրագրողների ժամանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի առջև գործող օպերատորների և լուսանկարիչների համար նախատեսված նկարահանման հարթակ 20:15-22:00 Համաշխարհային 24/04 սիմֆոնիկ նվագախմբի «Վերածնունդ» համերգ-ակցիա 22:00 Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը հետևյալ երթուղիով՝ Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ - Բաղրամյան պողոտա - Բարեկամության հրապարակ - Կիևյան փողոց - Կիեւյան կամուրջ - Մարզահմերգային համալիր - Ծիծռենակաբերդի հուշահամալիր
5. Լրագրողների տրանսպորտային տեղափոխում Ապրիլի 22, չորեքշաբթի 7:30-ին միջազգային և տեղական հավատարմագրված լրագրողները պետք է մոտենան Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինտիտուտ-թանգարան Մատենադարանին հարող հարթակ /Մաշտոցի պողոտա/, որտեղից ավտոբուսներով կտեղափոխվեն ՄՀՀ: Տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են նաև ինքնուրույն մոտենան ՄՀՀ կենտրոնական մուտքին: 18:30 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ավարտին ավտոբուսները լրագրողներին կտեղափոխեն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
Ապրիլի 23, հինգշաբթի 08:00 - Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինտիտուտ-թանգարան Մատենադարանին հարող հարթակից /Մաշտոցի պողոտա/ ավտոբուսները հավատարմագրված միջազգային և տեղական լրագրողներին կտեղափոխեն Կ.Դեմիճյանի անվ. Մարզահամերգային համալիր: Տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են նաև ինքնուրույն մոտենան ՄՀՀ կենտրոնական մուտքին: 12:00-15:00 Էջմիածին քաղաքի մուտքի մոտից հավատարմագրված լրագրողներին հատուկ ավտոբուսները կտեղափոխեն Էջմիածին քաղաքում գործող մեդիա կենտրոն: Ապրիլի 24, ուրբաթ 07:00-ին Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինտիտուտ-թանգարան Մատենադարանին հարող հարթակից /Մաշտոցի պողոտա/ ավտոբուսները հավարմագրված միջազգային և տեղական լրագրողներին կտեղափոխեն Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հավելենք, որ հնարավոր են փոփոխություններ, որոնց մասին կտեղեկացնենք նախապես:
6. Անհրաժեշտ է իմանալ Մեդիա կենտորնները չեն տրամադրում մալուխներ, ադապտերներ, փոխարկիչներ, բարձրախոսներ, աուդիո-վիդեո կցվող սարքեր: Ունեցե'ք ձեզ հետ վերը նշված սարքավորումները: Տրամադրվող վիդեո ազդանշանը՝ HD/SDI: Հայաստանում գործում է եվրոպական էլեկտրոսպասարկման ստանդարտ` 210-220վոլտ 50-60 ՄՀերց: Հիշեցնում ենք` չմոռանալ ձեզ հետ վերցնել հավելյալ մարտկոցներ և նկարահանման, ձայնագրման համար անհրաժեշտ այլ պարագաներ: Աշխատանքային ժամանակը լինելու է երկար և հագեցած: Հիշեցնում ենք նաև, որ լրագրողները պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և մշտապես կրեն հավատարմագրման բեյջը: 7. Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր ձևափոխած ցուցադրությանը կբացի այցելուների համար ապրիլի 27-ից: 8. Միջոցառումների եթեր հեռարձակելու կարգը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի բացման և փակման արարողությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող սրբադասման արարողությունը, Հանրապտության հրապարակում տեղի ունեցող SOAD ռոք խմբի «Արթնացրեք հոգիները» համերգը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցող պաշտոնական արարողությունը, Հանրապետության հրապարակում՝ 24/04 համաշխարհային նվագախմբի «Վերածնունդ» համերգ-ակցիան և ջահերով երթը եթեր են հեռարձակվելու արբանյակային սփռմամբ բաց ազդանշանով՝ HD ձևաչափով: Արբանյակի բաց ազդանշանից օգտվելու մանրամասների մասին կտեղեկացնենք հավելյալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
