Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ(ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՙՊԱԼԱՉԻ՚ ԵՎ ՇՇԻ ՄԵԼՈՅԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

Արխիվ 12-16

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
(ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՙՊԱԼԱՉԻ՚ ԵՎ ՇՇԻ ՄԵԼՈՅԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)


ԿԸՀ-ից հայտնում են, որ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ ժողովուրդը կկանգնի երկընտրանքի առաջ` հպատակվել ՙՊալաչին՚, թե գերի դառնալ ՙՇշին՚:

ՍԻԼԻԿՈՆԵ ՀՈՎԻՏ

Ամերիկայի Սիլիկոնե հովտից հայտնում են, որ Շմայսը, ստուգելով Եվա Ռիվասի բարեմասնություններում սիլիկոնի առկայությունը. Հայաստանում ի դեմս Ռիվասի` ստեղծել է ՙՍիլիկոնե բուրգեր՚ դուստր ձեռնարկություն:


% % %
ԳԵՆԵՌԱԼՆԻ ՌԵՊԵՏԻՑԻԱ
(ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ` ԵՎԱ ՌԻՎԱՍԻ ԵՎ ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ (ՇՄԱՅՍ)
ԾԱՂՐԱՆԿԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


ՙՊետք է, որ բարկանայի, բայց ես ծիծաղում եմ: Մեր գեներալն է, ստուգում է, թե որտեղ են իմ սիլիկոնները՚:


% % %
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ ԱՄՆ Պետդեպի` Հայաստանում գրանտների դադարեցմամբ ԱՄՆ-ն ավարտեց հայ ՙորբերին՚ ֆինանսավորելու ծրագիրը:


ԽՐՃԻԹՈՒՄ

Գրանտակերները գոռում-գոչում,
լալիս էին աղեկեզ,
Բարա¯ք, Բարա¯ք, փող ենք ուզում,
վե°ր կաց, Բարաք, փող տուր մեզ…


% % %
КИШКА ТОНКА

ԱՄՆ Պետդեպից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ` աշխարհում Թուրքիային դատապարտող բանաձեւերի ընդունման ֆոնին, որքան մոտենում է Օբամայի` ապրիլի 24-ի ճառ ասելու ժամանակը, նրա սիրտը այնքան բարակում է:


% % %
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԷՐԴՈՂԱՆԻՆ
(ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Մոլլան էլ մեջլիս չէր գնում, բայց տարան…


% % %
ԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻՉԸ` ՙՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ՚
(ՀԽ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՆՐԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Հիմքեր չկան, будут:


% % %
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(ԿԱՐԱՄԵԼԻ
ՀԱՐՈՒԹԻ` ԲՀԿ-ԻՑ ՀԵՏՈ ՕԵԿ
ՄՏՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Կարամելի գործարանից հայտնում են, որ որքան էլ ՕԵԿ-ը կարամել ասի, մեկ ա` բերանը չի քաղցրանա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ