Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ԱԼԵԳՐՈՎԱՆ ԺՊՏՈՒՄ Է ՈՒ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ԱԼԵԳՐՈՎԱՆ ԺՊՏՈՒՄ Է ՈՒ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՏԱԼԻՍ


Այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համախմբել է համայն հայությանը, այդ թվում նաեւ աշխարհասփյուռ հայ աստղերին, բոլորս ենք տեսնում ու հպարտանում: Բայց, միեւնույն ժամանակ, չենք կարող աչք փակել` չտեսնելու տալով այնպիսի հայտնի հայերի, ովքեր, մեղմ ասած, անտարբեր մնացին 100-ամյա ազգային ցավին ու պահանջատիրությանը:
Պարզվում է` հենց ապրիլի 24-ին Տվերում, ազգությամբ հայ երգչուհի Իրինա Ալեգրովան տոնական համերգ է տալու: Բնականաբար, Ռուսաստանի հայերի միությունը խնդրել էր տիկին Ալեգրովային հետաձգել այն, սակայն ապարդյուն: Ինչպես լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ ԳԵՐՄԱՆ ԱՆԱՆՑՅԱՆԸ. «Սա արդեն երկրորդ անգամն է, որ նա այդպես է վարվում, ու մեր բոլոր փորձերը` դադարեցնելու այն, արդյունք չեն տվել:

Նա ասում է, որ համերգի սկզբում կհիշատակի Հայոց ցեղասպանության մասին, հետո կերգի հայերեն մի երգ, բայց հետո պիտի երգի իր վուլգար երգերը… Օրինակ` Եվգենի Պետրոսյանը մի քանի տարի առաջ չեղյալ հայտարարեց ապրիլի 24-ին նախատեսված ելույթը, ու բոլոր տոմսերը հետ վերադարձրին»:
Այսքանից հետո, եթե որեւէ մեկը դեռ արդարացում է փնտրում, հիշեցնենք, որ, ի տարբերություն Տվերում կայանալիք տոնական համերգի, Ի. Ալեգրովան երկու անգամ հետաձգեց իր հայաստանյան համերգը, ինչի պատճառն այդպես էլ մինչեւ վերջ չբացահայտվեց: Հիմա կարեւորի մասին. այս օրերին, երբ ողջ աշխարհում բազում ու Հայաստանում գրեթե ամենուր բոլոր գովազդային պաստառները աղաղակում են, որ «Հիշում ու պահանջում ենք», հենց 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տանող ճանապարհի վրա` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի առջեւ լայն ժպտում է Ի. Ալեգրովայի երկու անգամ հետաձգված ու մայիսին նշանակված համերգի մեծ պաստառը, ինչպես նաեւ եւս մի քանի համերգային պաստառներ, որոնք որեւէ աղերս չունեն ո՛չ Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ո՛չ ապրիլ 24-յան միջոցառումների, ո՛չ էլ հայի ինքնության հետ: Թերեւս, սա պետք է լուրջ մտածելու տեղիք տա համապատասխան մարմիններին: Ի վերջո, պետք չէ Հայաստանն ու հայերիս հիշել միայն սեփական PR-ի ու տոնական համերգների ժամանակ: Եթե օտարազգի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ կարող է անվճար համերգ տալ հայերի համար, եթե «System of a Down» աշխարհահռչակ խումբը կարող է հազարավոր հայերի առաջ անվճար համերգներ տալ, ապա այս դեպքում լրիվ անտրամաբանական է դառնում Ի. Ալեգրովայի գրպանը Հայաստանում վաճառված տոմսերի գումարով լցնելը:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ