Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՈՐ ԴԵՊՔՈՒՄ Է ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ 3-ՐԴ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ

Արխիվ 12-16

ՈՐ ԴԵՊՔՈՒՄ Է ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ
3-ՐԴ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ


- Պատասխանեք խնդրում եմ, որ դեպքում է թույլատրվում երրորդ օտար լեզվի դասավանդումը դպրոցում:
ք. Երեւան, ԱՐՄԻՆԵ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Հարցին պատասխանում են ՀՀ ԿԳ-ն լրատվական ծառայությունից
-Երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից եւ մյուս հիմնական օտար լեզվից) կարելի է դասավանդել Նախարարության թույլտվությամբ, Նախարարության կողմից երաշխավորված ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում` դպրոցական բաղադրիչի ժամաքանակի շրջանակում: Հանրակրթական դպրոցներում, որպես կանոն, պահպանվում է արդեն ընտրված հիմնական (ռուսերենից բացի) օտար լեզուն: Ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է 2-րդ դասարանից, երկրորդ (հիմնական) օտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլն) դասավանդումը` 3-րդ դասարանից: Երրորդ օտար լեզվի դասավանդումը, դպրոցի ընտրությամբ, սկսվում է 5-րդ դասարանից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ