Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՊԵՏՔ Է ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՆԵԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՇՈՒԿԱՆ

Արխիվ 12-16

ՊԵՏՔ Է ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՆԵԼ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՇՈՒԿԱՆ


Ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով ՀՀ-ում շատ արտադրողների մոտ խնդիրներ են առաջացել` կապված արտահանման հետ: Հատկապես դժվար վիճակում են հայտնվել այն արտադրողները, որոնց հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է:
Շատ գործարարներ արդեն իսկ փորձում են ելքեր գտնել այս իրավիճակից դուրս գալու համար:
Այնուամենայնիվ խնդիրը կա եւ պետք է լուծումներ գտնել, թե ինչպես պետք է գործեն, ինչ օգնություն պետք է հատկացվի այն արտահանողներին, որոնք խնդիրներ ունեն` եւ ինչ քայլեր պետք է իրականացնի կազմակերպությունը, որպեսզի հետագայում չկրկնվի այս իրավիճակը:
Նման պայմաններում պետք է կարճաժամկետ հատվածում լուծումներ առաջարկվեն` արտահանումն աշխուժացնելու համար, իսկ կազմակերպությունը պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները:
Կարճաժամկետ լուծումներին պետք է աջակցի կառավարությունը, որի պատասխանատու գերատեսչությունները պետք է վերլուծեն, թե որ կազմակերպություններն են անցած տարիներին արտահանել մեծ ծավալով ապրանքներ եւ համեմատեն վերջին ամիսների արտահանումների հետ:
Հստակ թվեր ունենալուց հետո անհրաժեշտ է հանդիպել այդ ոլորտի գործարարներին եւ միասին լուծում գտնել, աջակցել, որ կարճ ժամկետով եւ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրվեն, որպեսզի առողջացնեն կազմակերպություններին, իսկ կազմակերպություններն էլ, իրենց հերթին, ժամանակ կունենան ՙշունչ քաշելու՚, կփորձեն նոր շուկաներ դուրս գալ եւ մասամբ մեղմել ստեղծված իրավիճակը:
Տնտեսվարողները պետք է հասկանան, որ պետք չէ կախվածություն ունենալ մեկ շուկայից եւ անհրաժեշտ է ապահովագրվել նման ռիսկերից:
Երբ արտահանող կազմակերպություններն իրենց ապրանքը արտահանում են ընդամենը մեկ շուկա` կլինի դա ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, իրականում էական չէ, թե ուր, կարեւոր է, որ պատրաստ լինեն հետեւյալ հարցին. իսկ եթե մի օր այդ շուկան փակվի, ի±նչ են անելու:
Ահա եւ այդ մեկ` կարեւոր հարցի շուրջ պետք է լինեն քննարկումներ, վերլուծություններ, առաջարկություններ եւ իհարկե` լուծումներ, նոր շուկաներ մուտք գործելու պլանավորում: Հակառակ դեպքում մեկ շուկայից կախվածություն ունեցող կազմակերպությունները մշտապես գտնվելու են ռիսկային գոտում եւ լինելու է այն, ինչ եղավ:

ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ,
տնտեսագետ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ