ՙՈՐՏԵՂԻՑ ԿՄՏՆԻ, ՈՐՏԵՂԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ, ԿԱՐԵՎՈՐ ՉԷ...՚. ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16Կասի արդյոք Օբաման ՙՑեղասպանություն՚ բառը, թե` ոչ, հատկապես Հռոմի պապի ապրիլի 15-ին Սուրբ Պետրոս եկեղեցում մատուցած պատարագից հետո, որտեղ կաթոլիկ աշխարհի առաջնորդը երկու անգամ հնչեցրեց ՙՑեղասպանություն՚ բառը, ՀՀ ԱԳ փոխնախարար ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նա չի կարող կանխատեսել այս կամ այն պետության ղեկավարի արվելիք հայտարարությունները. ՙԲայց, ինչ վերաբերում է Հռոմի պապի հայտարարության ուժգնությանը, ապա դրա հետ կապված` ԱԳ նախարարությունը տվել է իր պատասխանը, այդ շրջանակից ավել, ես ոչինչ չեմ կարող ասել: Անշուշտ, ողջունում ենք, շատ կարեւոր քայլ էր, հոռի ժխտողականության դեմ պայքարին: Հուսանք, որ նմանօրինակ հայտարարություններից, ընդունվող բանաձեւերից ու տարբեր երկրների կողմից ստացած պատգամներից թուրքական կառավարությունը համապատասխան հետեւություններ կանի՚,- ասաց Կ. Նազարյանը:
Էրդողանի այն հայտարարությունը, թե հայերի ամեն մի ասած իրենց մի ականջից մտնում է, մյուսից դուրս գալիս, կարելի է ասել, որ նույնիսկ Հռոմի պապի մակարդակով իրականացված իրողությունը եւս նման վերաբերմունքի կարժանանա, ԱԳ փոխնախարարն այսպես արձագանքեց. ՙԵս չգիտեմ, թե դրանից հետո անգամ, որտեղից կմտնի, որտեղից դուրս կգա թուրքական կառավարությունում այդ ամենը, բայց Հռոմի պապը խոսել է մեկ միլիարդից ավել կաթոլիկ հավատացյալ ժողովրդի անունից, որոնք շատ կարեւոր ու հստակ պատգամներ են` ուղղված ժխտողականությանը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
